ՍԱՂՄՈՍ146
- 1Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
- 2Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ։
- 3Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։
- 4Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կ’կորչեն նորա խորհուրդները։
- 5Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. Որ նորա յոյս իր Եհովայ Աստուծուն վերայ է։
- 6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.
- 7Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։
- 8Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։
- 9Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։
- 10Տէրը կ’թագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։