ՍԱՂՄՈՍ144
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։
  • 2Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. Իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։
  • 3Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. Եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։
  • 4Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։
  • 5Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կ’ծխեն։
  • 7Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. Եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.
  • 8Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։
  • 9Ով Աստուած, նոր օրհնութիւն կ’երգեմ քեզ. Տասնաղեայ տաւիղով սաղմոս կ’ասեմ քեզ։
  • 10Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։
  • 11Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.
  • 12Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներին՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։
  • 13Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։
  • 14Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չ’լինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։
  • 15Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։
← Ցանկ