ՍԱՂՄՈՍ143
  • 1Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ աղաչանքին. Պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
  • 2Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. Որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։
  • 3Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։
  • 4Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։
  • 5Ես յիշում եմ առաջի օրերը. Մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. Խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։
  • 6Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
  • 7Շուտ արա, լսիր ինձ, Տէր. Հոգիս մաշվում է. Երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չ’նմանիմ։
  • 8Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. Որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
  • 9Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. Ես քեզ եմ ապաւինել։
  • 10Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։
  • 11Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. Քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։
  • 12Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. Որովհետեւ ես քո ծառան եմ։
← Ցանկ