ՍԱՂՄՈՍ142
  • 1Դաւիթի երգ. երբոր քարայրումն էր. Աղօթք։ Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։
  • 2Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. Իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։
  • 3Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։
  • 4Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չ’կայ որ ինձ ճանաչէ. Ապաստանը կորաւ ինձանից. Մէկը չ’կայ որ իմ անձի համար հոգս անէ։
  • 5Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. Դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը։
  • 6Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. Փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։
  • 7Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կ’պատեն ինձ, երբոր ինձ բարութիւն անես։
← Ցանկ