ՍԱՂՄՈՍ141
  • 2Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։
  • 3Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։
  • 4Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չ’գործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժելի կերակրիցը չ’ուտեմ։
  • 5Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. Իմ գլուխը չի մերժիլ. Որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։
  • 6Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. Եւ նորանք իմ խօսքերը կ’լսեն որ քաղցր են։
  • 7Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։
  • 8Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. Ես քեզ եմ յուսացած. Իմ անձը երեսից մի ձգիր։
  • 9Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։
  • 10Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կ’կենամ։
← Ցանկ