ՍԱՂՄՈՍ140
  • 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. Պահիր ինձ բռնաւոր մարդիցը.
  • 2Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։
  • 3Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)
  • 4Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցից, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար։
  • 5Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. Վարմեր դրին ինձ համար։ (Սէլա։)
  • 6Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին։
  • 7Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. Դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը։
  • 8Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կ’բարձրանան։ (Սէլա։)
  • 10Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. Թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չ’կանգնեն։
  • 11Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. Չարիքը կ’որսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի։
  • 12Գիտեմ որ Տէրը դատաստան կ’անէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։
  • 13Իրաւի որ արդարները կ’գոհանան քո անունիցը, եւ ուղիղները կ’բնակուին քո երեսի առաջին։
← Ցանկ