ՍԱՂՄՈՍ14
- 1Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։
- 2Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։
- 3Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։
- 4Այնտեղ վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։
- 5Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։
- 6Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կ’ցնծայ և Իսրայէլն ուրախ կ’լինի։
- 7Դաւիթի Սաղմոս։ Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը։