ՍԱՂՄՈՍ139
  • 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։
  • 2Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։
  • 3Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.
  • 4Որովհետեւ դեռ բնաւ խօսք չ’կայ իմ լեզուի վերայ. Ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես։
  • 5Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։
  • 6Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։
  • 7Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։
  • 8Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։
  • 9Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,
  • 10Այնտեղ էլ քո ձեռքը կ’առաջնորդէ ինձ, եւ քո աջը կ’պահէ ինձ։
  • 11Եւ եթէ ասեմ. Թող խաւարն ինձ ծածկէ. Այն ժամանակ գիշերն էլ լոյս կ’լինի իմ շուրջը։
  • 12Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. Խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։
  • 13Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։
  • 14Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
  • 15Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։
  • 16Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար։
  • 17Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. Քանի՜ մեծ է նորանց թիւը։
  • 18Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. Զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։
  • 19Երանի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. Եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։
  • 21Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. Եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։
  • 22Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. Նորանք ինձ թշնամի են դառել։
  • 23Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.
  • 24Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։
← Ցանկ