ՍԱՂՄՈՍ138
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Կ’գոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կ’ասեմ։
  • 2Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։
  • 3Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։
  • 4Տէր, երկրի բոլոր թագաւորները կ’գոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։
  • 5Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կ’ասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։
  • 6Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. Եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։
  • 7Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կ’ապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կ’մեկնես եւ քո աջը կ’փրկէ ինձ։
← Ցանկ