ՍԱՂՄՈՍ138
- 1Դաւիթի (Սաղմոս)։ Կ’գոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կ’ասեմ։
- 2Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։
- 3Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։
- 4Տէր, երկրի բոլոր թագաւորները կ’գոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։
- 5Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կ’ասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։
- 6Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. Եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։
- 7Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կ’ապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կ’մեկնես եւ քո աջը կ’փրկէ ինձ։
- 8Տէրը կ’կատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։