ՍԱՂՄՈՍ137
  • 1Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։
  • 2Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։
  • 3Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. Թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։
  • 4Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։
  • 5Եթէ քեզ մոռանում, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։
  • 6Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չ’յիշեմ. Եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։
  • 7Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։
  • 8Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. Երանի նորան որ քո հատուցումը կ’տայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։
← Ցանկ