ՍԱՂՄՈՍ137
- 1Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։
- 2Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։
- 3Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. Թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։
- 4Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։
- 5Եթէ քեզ մոռանում, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։
- 6Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չ’յիշեմ. Եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։
- 7Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։
- 8Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. Երանի նորան որ քո հատուցումը կ’տայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։
- 9Երանի նորան, որ քո երեխերքը կ’առնէ եւ քարերին կ’զարկէ։