ՍԱՂՄՈՍ135
- 1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.
- 2Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։
- 3Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։
- 4Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։
- 5Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. Եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։
- 6Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
- 7Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. Քամին հանում է իր շտեմարաններիցը։
- 8Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։
- 9Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։
- 10Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.
- 11Ամօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։
- 12Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։
- 13Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
- 14Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կ’դատէ, եւ իր ծառաներին կ’ողորմէ։
- 15Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
- 16Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում.
- 17Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։
- 18Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
- 19Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։
- 20Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։
- 21Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։