ՍԱՂՄՈՍ135
  • 1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.
  • 2Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։
  • 3Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։
  • 4Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։
  • 5Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. Եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։
  • 6Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
  • 7Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. Քամին հանում է իր շտեմարաններիցը։
  • 8Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։
  • 9Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։
  • 10Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.
  • 12Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։
  • 13Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
  • 14Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կ’դատէ, եւ իր ծառաներին կ’ողորմէ։
  • 15Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
  • 16Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում.
  • 17Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։
  • 18Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
  • 19Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։
  • 20Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։
  • 21Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։
← Ցանկ