ՍԱՂՄՈՍ13
  • 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մինչեւ ե՞րբ կ’մոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո երեսն ինձանից։
  • 2Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
  • 3Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ’ննջեմ.
  • 4Որ իմ թշնամին չ’ասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չ’ցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
  • 5Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։
  • 6Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ բարի գործէ։
← Ցանկ