ՍԱՂՄՈՍ12
  • 1Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
  • 2Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
  • 3Տէրը կ’կտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
  • 4Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։
  • 5Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կ’կենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կ’դնեմ նորան որ փափաքում է նորան։
  • 6Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
  • 7Դու, Տէր, կ’պահես նորանց, և կ’ապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
← Ցանկ