ՍԱՂՄՈՍ12
- 1Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
- 2Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
- 3Տէրը կ’կտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
- 4Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։
- 5Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կ’կենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կ’դնեմ նորան որ փափաքում է նորան։
- 6Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
- 7Դու, Տէր, կ’պահես նորանց, և կ’ապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
- 8Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։