ՍԱՂՄՈՍ11
  • 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի (Սաղմոս)։ Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։
  • 2Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։
  • 3Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։
  • 4Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։
  • 5Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։
  • 6Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կ’տեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կ’լինի։
  • 7Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կ’տեսնեն նորա երեսը։
← Ցանկ