ՍԱՂՄՈՍ102
- 1Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։
- 2Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։
- 3Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։
- 4Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. Որ հաց ուտելս էլ մոռացայ։
- 5Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ։
- 6Ես նմանեցի անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ։
- 7Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ մինակ ծտի։
- 8Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, ինձ դէմ կատաղածները երդում են անում ինձանով։
- 9Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու խմելիքս արտասուքի հետ եմ խառնում,
- 10Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր։
- 11Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ։
- 12Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
- 13Դու վեր կ’կենաս, Սիօնին կ’ողորմես. Որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։
- 14Որովհետեւ քո ծառաները հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս։
- 15Ապա հեթանոսները կ’վախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։
- 16Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը։
- 17Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։
- 18Սա պիտի գրուի եկող ազգի համար. Եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կ’գովէ։
- 19Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ։
- 20Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը։
- 21Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը։
- 22Երբոր մէկտեղ կ’ժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար։
- 23Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. Եւ կարճացրեց իմ օրերը։
- 24Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. քո տարիները ազգից մինչեւ ազգ են։
- 25Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։
- 26Նորանք կ’կորչեն, բայց դու կ’մնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. Հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն.
- 27Բայց դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։
- 28Քո ծառաների որդիքը կ’բնակուեն. Եւ նորանց սերունդը հաստատ կ’մնայ քո առաջին։