ՅՈԲ6
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ տրտմութիւնը, եւ իմ ցաւերը միանգամայն կշռքի մէջ դրուէին։
  • 3Որովհետեւ հիմա ծովերի աւազիցը ծանր է. Նորա համար իմ խօսքերը բարբաջանք են.
  • 4Որովհետեւ Ամենակարողի նետերն ինձանում են, նորանց թոյնը ծնում է իմ հոգիին, Աստուծոյ արհաւիրքները շարուել են ինձ դէմ։
  • 5Մի՞թէ ցիռը կ’զռայ խոտի կշտին. Կամ եզը կ’բառաչէ՞ իր կերակրի մօտին։
  • 6Մի՞թէ անհամ բանը կ’ուտուի առանց աղի, կամ հա՞մ կայ ձուի սպիտակուցի մէջ։
  • 7Այն որ սիրտս չէր ուզում դիպչել, նա է եղել իմ զզուելի ուտելիքը։
  • 8Երանի թէ ուզածս կատարուէ՜ր. Եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.
  • 9Եւ հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, եւ ձեռքն արձակէ՜ր ու ինձ կտրէր։
  • 10Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կ’ունենայի, եւ կ’ոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ չեմ ուրացել Սուրբի խօսքերը։
  • 11Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. Եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։
  • 12Կամ քարերի՞ զօրութիւնն է իմ զօրութիւնը. Կամ իմ մարմինը պղի՞նձ է։
  • 13Կամ չէ՞ որ մօտիս օգնութիւն չ’կայ. Եւ յաջողութիւնը հեռացած է ինձանից։
  • 14Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։
  • 15Իմ եղբայրները խաբում են հեղեղատի պէս, ձորի պէս, որով հեղեղներ են անցել։
  • 16Որոնք պղտորած են սառից, նորանցում ձիւն է ծածկուած.
  • 17Տաքանալիս՝ դադարում են, շոգ ժամանակին իրանց տեղերիցը ցամաքում են։
  • 18Նորանց ճանապարհների գնացքը պտոյտ է տալիս, հասնում են անապատին եւ կորչում են։
  • 19Թեմայի կարաւանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նորանց յուսացին.
  • 20Ամաչեցին, որ յուսացել էին, մինչեւ այնտեղ գնացին, եւ ամօթահար եղան։
  • 21Այսպէս հիմա դուք ոչինչ էք. Տեսաք սոսկալի բան եւ սարսափեցիք։
  • 22Արդեօք ասե՞լ եմ, թէ ինձ համար բերէք, եւ ձեր ստացուածքիցը ընծայ տուէք ինձ համար.
  • 23Եւ ինձ ազատեցէք իմ թշնամիի ձեռքիցը, եւ բռնաւորների ձեռքից ինձ փրկեցէք։
  • 24Դուք սովորեցրէք ինձ եւ ես կ’լռեմ. Եւ ինչ որ սխալուել եմ հասկացրէք ինձ։
  • 25Ի՜նչ թափանցիկ են ուղիղ խօսքերը. Բայց ի՞նչ է յանդիմանում ձեզանից եկած յանդիմանութիւնը։
  • 26Արդեօք մտածո՞ւմ էք խօսքեր յանդիմանել. Յուսահատի խօսքերը քամիի խօսքեր են։
  • 27Նոյն իսկ որբի վերայ վիճակ կ’գցէիք. Եւ ձեր բարեկամին կ’վաճառէիք։
  • 28Բայց հիմա հաճեցէք ինձ նայելու, եւ ես մի՞թէ ձեր երեսին սուտ կ’ասեմ.
  • 29Դարձէք խնդրեմ, որ անիրաւութիւն չ’լինի. Այո, դարձէք, տեսէք որ իմ արդարութիւնը նորանում է։
  • 30Մի՞թէ իմ լեզուի վերայ անիրաւութիւն կայ. Մի՞թէ իմ քիմքը չէ զանազանում չար բաները։
← Ցանկ