ՅՈԲ3
  • 1Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։
  • 2Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 3Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։
  • 4Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չ’որոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չ’ծագէ։
  • 5Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։
  • 6Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չ’ուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չ’մտնէ։
  • 7Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չ’մտնէ նորա մէջը։
  • 8Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։
  • 9Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չ’լինի. Եւ արեւագալի թարթիչները չ’տեսնէ.
  • 10Որ չ’գոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չ’ծածկեց տառապանքն իմ աչքերից։
  • 11Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չ’մեռայ. Որովայնից ելած չ’վախճանուեցայ։
  • 12Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։
  • 14Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.
  • 15Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.
  • 16Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չ’տեսան։
  • 17Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.
  • 18Կապուածները հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.
  • 19Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։
  • 20Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք.
  • 21Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան գանձերից աւելի են որոնում։
  • 22Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.
  • 23Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։
  • 24Որովհետեւ հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։
  • 25Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։
  • 26Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։
← Ցանկ