ՅՈԲ2
  • 1Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։
  • 2Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
  • 3Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թէպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։
  • 4Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։
  • 5Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։
  • 6Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։
  • 7Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։
  • 8Եւ նա մի խեցի առած քերվում էր նորանով, եւ նստած էր մոխրի մէջ։
  • 9Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։
  • 10Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։
  • 12Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չ’ճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. Եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։
  • 13Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. Որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։
← Ցանկ