Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ29
  • 2Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր նորա հայր Դաւիթը։
  • 3Սա իր թագաւորութեան առաջին տարուայ առաջին ամիսը Տիրոջ տան դռները բացաւ, եւ նորոգեց նորանց։
  • 4Եւ բերաւ քահանաներին եւ Ղեւտացիներին, եւ նորանց ժողովեց արեւելեան հրապարակումը։
  • 5Եւ նորանց ասեց. Ինձ լսեցէք, ով Ղեւտացիներ, հիմա սրբուեցէք, եւ սրբեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ սրբարանիցը դուրս հանեցէք պղծութիւնը։
  • 6Որովհետեւ մեր հայրերը ապստամբուեցին եւ չարութիւն արին մեր Տէր Աստուծոյ աչքի առաջին, եւ նորան թողեցին, եւ շրջեցին իրանց երեսը Տիրոջ խորանիցը եւ արհամարհեցին։
  • 7Սրահի դռներն էլ գոցեցին, ճրագները հանգցրին, եւ խունկ չ’ծխեցին, եւ սրբարանումը ողջակէզ չ’մատուցրին Իսրայէլի Աստուծուն։
  • 8Տիրոջ բարկութիւնն էլ եկաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ. Եւ նա նորանց մատնեց խռովութեան, աւերման եւ խայտառակութեան, ինչպէս որ դուք տեսնում էք ձեր աչքերովը։
  • 9Եւ սորա համար մեր հայրերը սրով ընկան, եւ մեր տղերքն ու մեր աղջկերքը եւ կնիկները գերութեան մէջ են։
  • 10Հիմա իմ սրտինը սա է, որ ուխտ անենք Իսրայէլի Տէր Աստուծոյ հետ, որպէս զի նորա բարկութեան բորբոքումը ետ դառնայ մեզանից։
  • 11Արդ, որդեակներս, անհոգութիւն մի անէք. Որովհետեւ Տէրը ձեզ ընտրեց, որ նորա առաջը կանգնէք նորան ծառայելու համար եւ նորան սպասաւորներ լինէք եւ խունկ ծխէք։
  • 12Եւ վեր կացան Ղեւտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Յովէլը, Կահաթեանները, եւ Մերարեան Աբդիի որդի Կիսը եւ Յալելէլի որդի Ազարիան, եւ Գերսոնեան Զամմայի որդի Յովաքը եւ Յովաքի որդի Եդէնը,
  • 13Եւ Եղիսափանեան Մամարին եւ Յէիէլը, եւ Ասափեան Զաքարիան եւ Մաթանիան,
  • 14Եւ Եմանեան Յեքիէլը եւ Սեմէին եւ Իդիթունեան Սեմայիան եւ Ոզիէլը,
  • 15Եւ ժողովեցին իրանց եղբայրներին եւ սրբուեցան, եւ թագաւորի հրամանին համեմատ Տիրոջ խօսքովը գնացին Տիրոջ տունը մաքրելու համար։
  • 16Եւ քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը որ մաքրուին, եւ դուրս հանեցին բոլոր պղծութիւնը, որ գտան Տիրոջ տաճարումը, Տիրոջ տան գաւիթումը. Եւ Ղեւտացիները վեր առան, որ տանեն դուրս Կեդրոն հեղեղատը։
  • 17Եւ սկսեցին սրբել առաջի ամսի մէկին, եւ ամսի ութերորդ օրն եկան Տիրոջ սրահը. Եւ Տիրոջ տունը սրբեցին ութ օրում. Եւ առաջին ամսի տասնեւվեցերորդ օրը վերջացրին։
  • 18Եւ ներս գնացին Եզեկիա թագաւորի մօտ եւ նորան ասեցին. Սրբել ենք Տիրոջ բոլոր տունը, եւ ողջակէզի սեղանը, եւ նորա բոլոր անօթները, եւ առաջաւորութեան հացերի սեղանը եւ նորա բոլոր անօթները։
  • 19Եւ այն բոլոր անօթները, որոնք Աքազ թագաւորը իր թագաւորութեան եւ ապստամբութեան ժամանակին պղծել էր, պատրաստեցինք եւ սրբեցինք. Եւ ահա նորանք Տիրոջ սեղանի առաջին են։
  • 20Եւ Եզեկիա թագաւորն առաւօտը կանուխ վեր կացաւ եւ ժողովեց քաղաքի իշխաններին եւ գնաց Տիրոջ տունը։
  • 21Եւ եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառն եւ եօթը նոխազ իբրեւ մեղքի պատարագ բերին թագաւորութեան եւ սրբարանի եւ Յուդայի համար. Եւ ասեց Ահարօնի որդիներին՝ քահանաներին, որ ողջակէզ մատուցանեն Տիրոջ սեղանի վերայ։
  • 22Եւ նորանք մորթեցին զուարակները, եւ քահանաները վեր առան արիւնը եւ սրսկեցին դէպի սեղանը, եւ խոյերն էլ մորթեցին եւ արիւնը սրսկեցին դէպի սեղանը, եւ գառներն էլ մորթեցին եւ արիւնը սրսկեցին դէպի սեղանը։
  • 23Իսկ մեղքի պատարագի նոխազները մօտ բերին թագաւորի եւ ժողովքի առաջը. Եւ նորանք իրանց ձեռքերը նորանց վերայ դրին։
  • 24Եւ քահանաները մորթեցին նորանց եւ նորանց արիւնը սրսկեցին իբրեւ մեղքի պատարագ դէպի սեղանը բոլոր Իսրայէլին քաւելու համար. Որովհետեւ թագաւորն ասել էր որ ողջակէզը եւ մեղքի պատարագը բոլոր Իսրայէլի համար է։
  • 25Եւ Ղեւտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով, քնարներով Դաւիթի եւ թագաւորի տեսանող Գադի եւ Նաթան մարգարէի պատուէրին պէս. որովհետեւ Տիրոջ կողմից էր այս պատուէրը իր մարգարէների ձեռովը։
  • 26Եւ Ղեւտացիները կանգնեցին Դաւիթի գործիքներովը, եւ քահանաները՝ փողերով։
  • 27Եւ Եզեկիան հրամայեց որ ողջակէզը մատուցանեն սեղանի վերայ. Եւ ողջակէզը սկսելիս սկսեց Տիրոջ երգը եւ փողերը եւ նուագելը Իսրայէլի թագաւոր Դաւիթի գործիքներովը։
  • 28Եւ բոլոր ժողովը երկրպագութիւն էր անում, եւ երգը երգում, եւ փողերը հնչեցնում էին, բոլորը մինչեւ որ ողջակէզը վերջացրին.
  • 29Թագաւորը եւ բոլոր նորա հետ գտնուողները ծռելով երկրպագութիւն արին։
  • 30Եւ Եզեկիա թագաւորը եւ իշխաններն ասեցին Ղեւտացիներին որ օրհներգեն Տիրոջը՝ Դաւիթի եւ Ասափ տեսանողի խօսքերովը. Եւ նորանք երգեցին ուրախութեամբ. Եւ խոնարհուելով երկրպագութիւն արին։
  • 31Եւ Եզեկիան պատասխան տուաւ եւ ասեց. Հիմա լցրէք ձեր ձեռքերը Տիրոջ համար, մօտեցէք եւ զոհեր եւ օրհնութեան ընծաներ բերէք Տիրոջ տունը։ Եւ ժողովքը զոհեր եւ յօժարութիւն ունեցողը՝ ողջակէզներ։
  • 32Եւ ժողովքի բերած ողջակէզների թիւն էր՝ եօթանասուն արջառ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. Այս բոլորը իբրեւ ողջակէզ Տիրոջ համար։
  • 33Եւ նուէրները՝ վեց հարիւր արջառ եւ երեք հազար ոչխար։
  • 34Միայն թէ քիչ էին քահանաները եւ չ’կարողացան բոլոր ողջակէզների մորթերը մաշկել. Եւ նորանց օգնեցին իրանց Ղեւտացի եղբայրները մինչեւ որ գործը վերջացաւ եւ մինչեւ որ քահանաները սրբուեցան. Որովհետեւ Ղեւտացիներն աւելի յօժարամիտ էին սրբուելու քան թէ քահանաները։
  • 35Եւ ողջակէզներն էլ շատ էին խաղաղութեան զոհերի ճարպովը եւ ողջակէզների թափելու նուէրներովը մէկտեղ։ Եւ այսպէս վերահաստատուեցաւ Տիրոջ տան պաշտօնը։
  • 36Եւ ուրախացան Եզեկիան եւ բոլոր ժողովուրդը նորա վերայ, ինչ որ Աստուած պատրաստել էր ժողովրդի համար, որովհետեւ յանկարծ եղաւ այս բանը։
← Ցանկ