Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ27
  • 1Յովաթամը քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։
  • 2Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր իր հայրը՝ Ոզիան. Միայն որ Տիրոջ տաճարը չ’մտաւ. Բայց ժողովուրդը տակաւին ապականուած էր։
  • 3Դա շինեց Տիրոջ տան վեր դուռը, եւ Ոփաղի պարսպի վերայ շատ բաներ շինեց։
  • 4Եւ քաղաքներ շինեց Յուդայի սարումը, եւ անտառներումը բերդեր եւ աշտարակներ շինեց։
  • 6Եւ Յովաթամը զօրացաւ. Որովհետեւ ուղղեց իր ճանապարհները իր Տէր Աստուծոյ առաջին։
  • 7Եւ Յովաթամի մնացորդ պատմութիւնը, եւ նորա բոլոր պատերազմները եւ նորա ճանապարհները, ահա գրուած են Իսրայէլի եւ Յուդայի յիշատակաց գրքումը։
  • 8Քսանեւհինգ տարեկան էր նա երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը։
  • 9Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւորեց նորա տեղ։
← Ցանկ