Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ25
  • 1Ամասիան քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմացի։
  • 2Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ կատարեալ սրտով։
  • 3Եւ երբոր թագաւորութիւնը նորա վերայ հաստատուեցաւ, սպանեց իր թագաւոր հօրը զարկող ծառաներին։
  • 4Բայց նորանց որդիներին չ’սպանեց, որովհետեւ Մովսէսի գրքումը՝ օրէնքումը գրուած է, որ Տէրը պատուիրում է ասելով թէ Հայրերը որդիների պատճառով, եւ որդիքը հայրերի պատճառով չ’մեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռնի։
  • 5Եւ Ամասիան ժողովեց Յուդային եւ նորանց դրաւ ազգատոհմերի համեմատ հազարապետների եւ հարիւրապետների տակ՝ բոլոր Յուդային եւ Բենիամինին. Եւ նորանց համարեց քսան տարեկանից եւ վեր եղողներին, եւ նորանց գտաւ երեք հարիւր հազար ընտիր պատերազմի գնացող եւ նիզակ ու վահան կրող մարդ։
  • 6Եւ Իսրայէլից հարիւր հազար քաջ զօրքեր վարձեց հարիւր տաղանդ արծաթով։
  • 7Եւ մի Աստուծոյ մարդ եկաւ նորա մօտ եւ ասեց. Ով թագաւոր, Իսրայէլի զօրքը քեզ հետ չ’գնայ. Որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ, այսինքն բոլոր Եփրեմի որդկանց հետ չէ։
  • 8Այլ դու ինքդ գնա, գործիր, զօրացիր պատերազմում. Ապա թէ ոչ, Աստուած քեզ կ’կործանէ թշնամիի առաջին. Որովհետեւ Աստուած զօրաւոր է օգնելու եւ կործանելու։
  • 9Եւ Ամասիան ասեց Աստուծոյ մարդին. Բայց այն հարիւր տաղանդը ի՞նչպէս անեմ, որ տուել եմ Իսրայէլի գունդերին։ Եւ Աստուծոյ մարդն ասեց. Տէրը կարող է քեզ նորանից աւելի տալ։
  • 10Եւ Ամասիան ջոկեց Եփրեմից իր մօտ եկող գունդերը, որ գնան իրանց տեղը. Բայց նորանց բարկութիւնը շատ բորբոքուեց Յուդայի դէմ, եւ ետ դառան իրանց տեղը բորբոքուած բարկութիւնով։
  • 11Եւ Ամասիան ուժովացաւ, եւ իր զօրքը հանեց եւ գնաց Աղի ձորը, եւ կոտորեց Սէիրի որդիներից տասը հազար մարդ.
  • 12Եւ տասը հազար կենդանի մարդկանց գերի արին Յուդայի որդիքը եւ տարին նորանց քարաժայռի գլուխը, եւ նորանց վայր գցեցին քարաժայռի գլխիցը, եւ նորանք ամենքն էլ կտոր կտոր եղան։
  • 13Բայց այն գունդերի մարդիկը, որոնց Ամասիան ետ ուղարկեց, որ նորա հետ պատերազմի չ’գնան, Յուդայի քաղաքների վերայ յարձակուեցան Սամարիայից մինչեւ Բեթորոն, եւ նորանցից երեք հազար զարկեցին, եւ մեծ աւար արին։
  • 14Եւ երբոր Ամասիան ետ էր դառել Եդովմացիներին ջարդելուցը, բերաւ Սէիրի որդկանց աստուածները եւ նորանց կանգնեցրեց իրան համար աստուածներ լինելու, եւ երկրպագութիւն էր անում եւ նորանց խունկ ծխում։
  • 16Եւ եղաւ որ նա այս բանը նորան խօսելիս, թագաւորն ասեց նորան. Մի՞թէ քեզ խորհրդական են դրել թագաւորին. Լռիր, որ քեզ չ’սպանեն։ Եւ մարգարէն լռեց, բայց ասեց. Գիտեմ որ Աստուած որոշել է որ քեզ փչացնէ, որովհետեւ այս բանն արիր եւ չ’լսեցիր իմ խրատին։
  • 17Եւ Յուդայի Ամասիա թագաւորը խորհուրդ արաւ եւ մարդ ուղարկեց Յէուի որդի Յովաքազի որդի՝ Իսրայէլի թագաւոր Յովասի մօտ՝ ասելով. Եկ՝ մեկ իրար երես տեսնենք։
  • 18Բայց Իսրայէլի Յովաս թագաւորը մարդ ուղարկեց Յուդայի Ամասիա թագաւորին ասելով. Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնափայտին ասելով. Աղջիկդ իմ որդիին կին տուր. Բայց Լիբանանի վայրի գազանն անց կացաւ եւ կոխ տուաւ փուշին։
  • 19Դու ասում ես. Ահա ես յաղթեցի Եդովմին, եւ քո սիրտը բարձրացել է հպարտութեամբ. Հիմա տանդ նստիր. Ի՞նչու համար ես գրգռվում չարութիւնով, որ ընկնես դու եւ Յուդան էլ քեզ հետ։
  • 20Բայց Ամասիան չ’լսեց. Որովհետեւ Աստուածանից էր, որ նորան մատնէ թշնամիի ձեռքը, որովհետեւ խնդրել էին Եդովմի աստուածները։
  • 21Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց, եւ իրար երես տեսան, նաեւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։
  • 22Բայց Յուդան յաղթուեցաւ Իսրայէլի առաջին, եւ ամեն մարդ փախաւ իր վրանը։
  • 23Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը բռնեց Բեթսամիւսում Յովաքազի որդի Յովասի որդի՝ Յուդայի թագաւոր Ամասիային, եւ նորան տարաւ Երուսաղէմ, եւ քանդեց Երուսաղէմի պարիսպիցը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը չորս հարիւր կանգուն։
  • 24Եւ բոլոր ոսկին եւ արծաթը եւ Աստուծոյ տանը գտնուած Աբդեդօմի մօտի բոլոր ամանները եւ թագաւորի տան գանձերը, եւ պատանդներ առաւ, եւ ետ դառաւ Սամարիա։
  • 25Յուդայի թագաւորը՝ Յովասի որդի Ամասիան ապրեց Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ տասնեւհինգ տարի։
  • 26Եւ Ամասիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինները եւ վերջինները, ահա դորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։
  • 27Եւ այն ժամանակից, որ Ամասիան խոտորուեց Տիրոջը հետեւելուց, նորա դէմ դաւաճանութիւն հնարեցին Երուսաղէմումը, եւ նա փախաւ Լաքիս, բայց նորա ետեւից մարդիկ ուղարկեցին Լաքիս, եւ նորան այնտեղ մեռցրին։
  • 28Եւ նորան ձիերի վերայ բերին, եւ թաղեցին նորան իր հայրերի հետ Յուդայի մայրաքաղաքումը։
← Ցանկ