Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ21
  • 1Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովրամը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 2Եւ նորա եղբայրները՝ Յովսափատի որդիքը՝ Ազարիա, Յեքիէլ, Զաքարիա, Ազարիու, Միքայէլ եւ Սափատիա էին. Սորանք ամենքը Իսրայէլի թագաւոր Յովսափատի որդիքն էին։
  • 3Եւ նորանց հայրը տուաւ նորանց շատ պարգեւներ՝ ոսկի եւ արծաթ եւ պատուական բաներ Յուդայի միջի պարսպաւոր քաղաքներով մէկտեղ. Բայց թագաւորութիւնը տուաւ Յովրամին, որովհետեւ նա էր անդրանիկը։
  • 4Եւ երբոր Յովրամը մտաւ իր հօր թագաւորութիւնը եւ հաստատուեցաւ, այն ժամանակ սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի իշխաններից ոմանց։
  • 5Յովրամը երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում։
  • 6Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ Աքաաբի տունն էր անում. Որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ չարութիւն արաւ Տիրոջ առաջին։
  • 7Բայց Տէրը չ’ուզեց Դաւիթի տունը կորցնել այն ուխտի համար, որ արել էր Դաւիթի հետ, եւ ինչպէս որ նորան խոստացել էր նորան եւ նորա որդկանցը մէկ ճրագ տալ ամեն ժամանակ։
  • 8Նորա օրերին ապստամբուեց Եդովմը Յուդայի ձեռքի տակից, եւ իրանց վերայ մէկ թագաւոր դրին։
  • 9Եւ Յովրամը գնաց իր իշխաններովը եւ բոլոր կառքերովը, եւ գիշերը վեր կացաւ զարկեց Եդովմացիներին, որ իրան շրջապատում էին, եւ կառքերի իշխաններին։
  • 10Եւ Եդովմացիներն ապստամբուեցին Յուդայի ձեռքի տակից մինչեւ այս օրը. Այն ժամանակ Լեբնան էլ ապստամբուեց նորա ձեռքի տակից, որովհետեւ թողեց իրան հայրերի Տէր Աստուծուն։
  • 11Նա բարձրաւանդականեր էլ շինեց Յուդայի սարերի վերայ, եւ Երուսաղէմի բնակիչներին պոռնկութիւն անել տուաւ եւ մոլորեցրեց Յուդային։
  • 13Այլ գնացիր Իսրայէլի թագաւորների ճանապարհովը եւ պոռնկութիւն անել տուիր Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին Աքաաբի տան պոռնկութիւնների պէս, նաեւ քո հօր տան եղբայրներիդ՝ որ քեզանից լաւ էին, սպանեցիր,
  • 14Ահա Տէրը մեծ հարուածով պիտի հարուածէ քո ժողովրդին, քո որդիներին, քո կնիկներին եւ քո բոլոր ստացուածքին.
  • 15Եւ քեզ՝ մեծ հիւանդութիւններով՝ փորի հիւանդութիւնով, մինչեւ որ քո փորոտիքը դուրս թափուի հիւանդութիւնիցն օրից օր։
  • 16Եւ Տէրը գրգռեց Յովրամի դէմ Փղշտացիների եւ Արաբացիների ոգին, որ բնակվում էին Եթովպացիների կողմերին.
  • 17Եւ նորանք գնացին Յուդայի վերայ եւ ճեղքեցին նորան եւ գերի արին թագաւորի տանը գտնուած բոլոր ստացուածքը. Նաեւ նորա որդիներին եւ նորա կիներին. Եւ նորա համար մի որդի չ’մնաց միայն թէ նորա որդիներից ամենափոքրը՝ Յովաքազը։
  • 18Եւ այս ամենից յետոյ Տէրը զարկեց նորան փորոտիքի հիւանդութիւնով որ անբուժելի էր։
  • 19Եւ մի քանի ժամանակներից յետոյ, երբոր երկու տարուայ չափ ժամանակ էր անցել վերջացել, նորա փորոտիքը թափուեցան իր հիւանդութիւնիցը, եւ նա մեռաւ չարաչար հիւանդութիւնով։ Եւ նորա ժողովուրդը նորա համար խունկեր չ’ծխեցին ինչպէս որ նորա հայրերի վերայ ծխել էին։
  • 20Նա երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ գնաց առանց փափաքուած լինելու, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց ոչ թէ թագաւորների գերեզմաններումը։
← Ցանկ