Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ19
  • 1Եւ Յուդայի Յովսափատ թագաւորը խաղաղութեամբ ետ դառաւ իր տունը Երուսաղէմ։
  • 2Եւ Անանիի որդի Յէու տեսանողը դուրս եկաւ նորա առաջին եւ ասեց Յովսափատ թագաւորին. Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ Տիրոջը ատողներին սիրէիր. Եւ սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։
  • 4Եւ Յովսափատը բնակվում էր Երուսաղէմումը. Եւ դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ՝ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն։
  • 5Եւ դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը՝ ամեն մէկ քաղաքի մէջ։
  • 6Եւ դատաւորներին ասեց. Տեսէք թէ դուք ինչ էք անում. Որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաստանի գործումը։
  • 7Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, աչառութիւն եւ կաշառք առնել չ’կայ։
  • 8Եւ Յովսափատը Երուսաղէմումն էլ դրաւ Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար, երբոր ետ էին դարձել Երուսաղէմ։
  • 9Եւ նորանց պատուիրեց ասելով. Այսպէս արէք Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով.
  • 10Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չ’գործեն, եւ որ բարկութիւն չ’գայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։
  • 11Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան՝ Իսմայէլի որդի Զաբադիան՝ թագաւորի ամեն գործքումը. Եւ ոստիկանները՝ Ղեւտացիներն ձեր առաջից. Զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կ’լինի։
← Ցանկ