Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ17
  • 1Եւ նորա որդի Յովսափատը թագաւոր եղաւ նորա տեղ. Եւ զօրացաւ Իսրայէլի դէմ։
  • 2Եւ Յուդայի ամեն պարսպաւոր քաղաքներումը զօրքեր դրաւ եւ պահապան զօրքեր դրաւ Յուդայի երկրումը եւ Եփրեմի քաղաքներումը, որ նորա հայր Ասան առել էր։
  • 3Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որովհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չ’որոնեց։
  • 4Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։
  • 5Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։
  • 6Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։
  • 7Եւ իր թագաւորութեան երրորդ տարիումն ուղարկեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայէլին եւ Միքիային, որ Յուդայի քաղաքներում սովորեցնեն։
  • 9Եւ սովորեցնում էին Յուդայում, եւ նորանց հետ Տիրոջ օրէնքի մէկ գիրքը կար. Եւ շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. Եւ սովորեցնում էին ժողովրդին։
  • 10Եւ Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջակայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ, եւ Յովսափատի հետ պատերազմ չ’արին։
  • 11Եւ Փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Յովսափատի համար. Արաբացիներն էլ էին բերում նորա համար հօտերից՝ եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։
  • 12Եւ Յովսափատը գնալով մեծացաւ՝ շատ բարձր. Եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարանների քաղաքներ շինեց։
  • 13Եւ նա շատ գործքեր ունէր Յուդայի քաղաքներումը. Եւ Երուսաղէմի մէջ քաջ զօրաւորներ՝ պատերազմող մարդիկ ունէր։
  • 14Եւ սա է նորանց համարը իրանց ազգատոհմերի համեմատ. Յուդայի հազարապետները՝ Եդնա իշխան, եւ նորա հետ երեք հարիւր հազար քաջ զօրաւորներ։
  • 15Եւ նորանից յետոյ՝ Յօհանան իշխան, եւ նորա հետ երկու հարիւր ութսուն հազար։
  • 16Եւ նորանից յետոյ՝ Զեքրիի որդի Ամասիան որ իրան ուխտել էր Տիրոջը, եւ նորա հետ երկու հարիւր հազար քաջ զօրաւորներ։
  • 17Եւ Բենիամինից քաջ զօրաւոր Եղիադան, եւ նորա հետ երկու հարիւր հազար աղեղնաւոր եւ ասպարաւոր մարդիկ։
  • 18Եւ նորանից յետոյ Յովզաբադ, եւ նորա հետ հարիւր ութսուն հազար սպառազինեալներ։
  • 19Սորանք էին թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ։
← Ցանկ