Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ16
- 1Ասայի թագաւորութեան երեսունեւվեցերորդ տարին Իսրայէլի Բաասա թագաւորն եկաւ Յուդայի վերայ եւ շինեց Ռաման որ դուրս եկող ու մտնող չ’թողէ Յուդայի Ասա թագաւորի համար։
- 2Եւ Ասան արծաթ եւ ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագաւորի տան գանձերից եւ ուղարկեց Ասորիների Բենադադ թագաւորին, որ բնակվում էր Դամասկոսում, ասելով.
- 3Դաշինք կայ իմ ու քո մէջ, եւ իմ հօր ու քո հօր մէջ, ահա քեզ համար արծաթ եւ ոսկի եմ ուղարկում. Եկ քանդիր Իսրայէլի թագաւոր Բաասայի հետ քո դաշինքը, որ իմ վերայից ետ քաշուի։
- 4Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ ուղարկեց իր զօրքերի իշխաններին Իսրայէլի քաղաքները, եւ նորանք զարկեցին Իյօնը, Դանը, Աբէլմայիմը եւ Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքները։
- 5Եւ եղաւ երբոր Բաասան լսեց, դադարեց Ռաման շինելուց, եւ իր գործը ձգեց։
- 6Եւ Ասա թագաւորն առաւ բոլոր Յուդան, եւ վեր առան Բաասայի շինած Ռամայի քարերը եւ նորա փայտերը, եւ նորանցով շինեց Գաբաան եւ Մասփան։
- 7Եւ այն ժամանակ եկաւ Անանի տեսանողը Յուդայի թագաւոր Ասայի մօտ եւ ասեց նորան. Որովհետեւ դու ապաւինեցիր Ասորիների թագաւորին, եւ չ’ապաւինեցիր քո Տէր Աստուծուն, նորա համար Ասորիների թագաւորի զօրքը ազատուեցաւ քո ձեռիցը։
- 8Մի՞թէ Եթովպացիք եւ Լիբէացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիւ զօրք չէին. Բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց։
- 9Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ. Դու անմտութիւն արիր սորանում. Որովհետեւ սորանից յետոյ պատերազմներ ես ունենալու։
- 10Եւ Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ նորան բանտը դրաւ. Որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ. Եւ այն ժամանակ Ասան ժողովրդից մի քանիսին հարստահարեց։
- 11Եւ Ասայի առաջին ու վերջին պատմութիւնը, ահա նորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։
- 12Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. Մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. Բայց իր հիւանդութիւնումն էլ չ’խնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։
- 13Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ մեռաւ իր թագաւորութեան քառասունեւմէկերորդ տարին։
- 14Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումն այն գերեզմանի մէջ, որ ինքը փորել էր. Եւ նորան պառկեցրին մի անկողնի վերայ որ լցրել էին խունկերով եւ զանազան արուեստագործ բաղադրութիւններով, եւ նորա համար մի շատ մեծ այրելի (խունկ) այրեցին։