Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ15
  • 1Եւ Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վերայ.
  • 2Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կ’լինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան որոնէք, կ’գտնէք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կ’ձգէ։
  • 3Եւ շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց ուսուցանող քահանայի, եւ առանց օրէնքի էր մնացել։
  • 4Բայց երբոր նա իր նեղութեան մէջ դարձաւ դէպի Իսրայէլի Տէր Աստուծուն եւ նորան որոնեց, այն ժամանակ գտաւ նորան։
  • 6Եւ զարկվում էին ազգ ազգի հետ եւ քաղաք քաղաքի հետ. Որովհետեւ Աստուած ամեն նեղութիւնով զարհուրեցրեց նորանց։
  • 7Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չ’թուլանան. Որովհետեւ վարձք կայ ձեր գործին։
  • 8Եւ Ասա Ովդեդի որդի Ազարիայի այս խօսքերը եւ մարգարէութիւնը լսելով, զօրացաւ եւ դէն ածեց պղծութիւնները Յուդայի եւ Բենիամինի բոլոր երկրիցը եւ Եփրեմի սարիցն՝ իր առած քաղաքներից, եւ Տիրոջ սեղանը, որ Տիրոջ սրահի առաջ էր, նորոգեց։
  • 9Եւ նա ժողովեց բոլոր Յուդան եւ Բենիամինը եւ նորանց հետ եղող պանդուխտներին Եփրեմից, Մանասէից եւ Շմաւոնից. Որովհետեւ Իսրայէլից շատ մարդիկ անցան նորա կողմը, տեսնելով որ նորա Տէր Աստուածը նորա հետ էր։
  • 10Եւ նորանք Երուսաղէմ ժողովուեցան Ասայի թագաւորութեան տասնեւհինգերորդ տարուայ երրորդ ամսումը,
  • 11Եւ այն օրը զոհ արին Տիրոջ համար իրանց բերած աւարիցը եօթը հարիւր արջառ եւ եօթը հազար ոչխար։
  • 12Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։
  • 13Եւ ամեն ով որ չ’խնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝ մեռցնուի՝ փոքրիցը մինչեւ մեծը, թէ այր թէ կին։
  • 14Եւ երդում արին Տիրոջը բարձր ձայնով եւ աղաղակով, փողերով եւ շեփորներով։
  • 15Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին, եւ իրանց բոլոր յօժարութեամբը խնդրեցին նորան, եւ գտան նորան. Եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ։
  • 16Եւ Ասան թագաւորի մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից, որովհետեւ անտառի կուռք էր շինել նա. Եւ Ասան կոտրատեց նորա կուռքը եւ փշրեց եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։
  • 17Սակայն բարձրաւանդակները չ’հեռացան Իսրայէլից, միայն թէ Ասայի սիրտն ուղիղ էր իր բոլոր օրերումը։
  • 18Եւ իր հօր նուէրները եւ իր նուէրները՝ արծաթը, ոսկին եւ անօթները տարաւ Աստուծոյ տունը։
  • 19Եւ պատերազմ չ’եղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունեւհինգերորդ տարին։
← Ցանկ