Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ13
  • 1Յերոբովամ թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւոր եղաւ Աբիան Յուդայի վերայ։
  • 2Երեք տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Միքայիա՝ Գաբաացի Ուրիէլի դուստր։ Եւ պատերազմ կար Աբիայի եւ Յերոբովամի մէջ։
  • 3Եւ Աբիան պատերազմ կազմեց զօրաւոր եւ պատերազմող մարդիկներով՝ չորս հարիւր հազար ընտիր մարդով. Եւ Յերոբովամը պատերազմ սարքեց նորա հետ ութը հարիւր հազար ընտիր քաջազուն մարդիկներով։
  • 4Եւ Աբիան կանգնեց Սեմարիմ սարի վերայ, որ Եփրեմի լեռնակողմին էր, եւ ասեց. Ինձ լսեցէք, ով Յերոբովամ եւ բոլոր Իսրայէլ։
  • 5Մի՞թէ ձեզ յայտնի չէ որ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի վերայ թագաւորելը տուել է Դաւիթին յաւիտեան՝ նորան եւ նորա որդկանցը աղի ուխտով։
  • 6Եւ Դաւիթի որդի Սողոմոնի ծառան Նաբատեան Յերոբովամը կանգնեց եւ ապստամբուեց իր տիրոջ դէմ։
  • 8Եւ հիմա դուք կարծո՞ւմ էք թէ դէմ կ’կենաք Տիրոջ թագաւորութեան առաջին, որ Դաւիթի ձեռին էր. Որովհետեւ դուք մեծ բազմութիւն էք եւ ձեզ հետ են ոսկի որթերը, եւ Յերոբովամը ձեզ համար աստուածներ է շինել։
  • 9Մի՞թէ դուք դուրս չ’արիք Տիրոջ քահանաներին՝ Ահարօնի որդկանցը եւ Ղեւտացիներին եւ ձեզ համար քահանաներին՝ Ահարօնի որդկանցը եւ Ղեւտացիներին եւ ձեզ համար քահանաներ շինեցիք ուրիշ երկիրների ժողովուրդների պէս։ Ձեռքը լցուելու համար ամեն մէկը որ գալիս էր մէկ զուարակով եւ եօթը խոյերով՝ քահանայ էր լինում չաստուածների համար։
  • 10Բայց մեր Աստուածը Եհովան է, եւ մենք նորան չ’թողեցինք. Եւ Տիրոջը ծառայող քահանաներն Ահարօնի որդիքն են, եւ Ղեւտացիները՝ իրանց գործումը։
  • 11Եւ Տիրոջ ողջակէզներ են զոհում ամեն առաւօտ եւ ամեն իրիկուն, եւ անուշահոտ խունկ են ծխում, եւ մաքուր սեղանի վերայ շարում առաջաւորութեան հացը, եւ պատրաստում ոսկի աշտանակը եւ նորա ճրագները ամեն իրիկուն վառելու համար. Որովհետեւ մենք պահում ենք մեր Տէր Աստուծոյ պահպանութիւնը, իսկ դուք նորան թողել էք։
  • 12Եւ ահա Աստուած մեզ հետ է իբրեւ գլխաւոր. Եւ նորա քահանաները եւ ազդարարութեան փողերը, որ ազդարարեն ձեզ դէմ. Իսրայէլի որդիք, մի պատերազմիք ձեր հայրերի Տէր Աստուծոյ հետ. Որովհետեւ յաջողութիւն չէք գտնիլ։
  • 13Բայց Յերոբովամը դարձրեց դարանակալներին, որ գան նորանց ետեւից. Եւ իրանք լինին Յուդայեանների առաջից, իսկ դարանակալները նորանց ետեւից։
  • 14Եւ Յուդայեանք մտիկ տուին, եւ ահա պատերազմը առաջից եւ ետեւից էր, եւ աղաղակեցին Տիրոջը, եւ քահանաները հնչեցրին փողերը։
  • 15Եւ Յուդայի մարդիկը աղաղակեցին. Եւ եղաւ որ Յուդայեանք աղաղակելիս, Աստուած հարուած տուաւ Յերոբովամին եւ բոլոր Իսրայէլին Աբիայի եւ Յուդայի առաջին։
  • 16Եւ Իսրայէլի որդիքը փախան Յուդայի առաջից, եւ Աստուած նորանց մատնեց նորանց ձեռքը։
  • 17Եւ Աբիան ու նորա ժողովուրդը մեծ կոտորած արին նորանց մէջ. Եւ Իսրայէլից հինգ հարիւր հազար ընտիր մարդիկ ընկան կոտորուած։
  • 18Այն ժամանակ նուաճուեցան Իսրայէլի որդիքը, եւ Յուդայի որդիքը զօրացան, որովհետեւ ապաւինեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ վերայ։
  • 19Եւ Աբիան հալածեց Յերոբովամին եւ նորանից քաղաքներ առաւ՝ Բեթէլը եւ նորա գիւղերը, Յեսանան եւ նորա գիւղերը, եւ Եփրոնն ու նորա գիւղերը։
  • 20Եւ Յերոբովամն այլ եւս ոյժ չ’գտաւ Աբիայի օրերումը. Եւ Տէրը նորան զարկեց, եւ նա մեռաւ։
  • 21Եւ Աբիան ուժովացաւ, եւ իրան համար տասնեւչորս կին առաւ, եւ ծնեց քսանեւերկու տղայ եւ տասնեւվեց աղջիկ։
  • 22Եւ Աբիայի մնացորդ պատմութիւնը, եւ նորա ընթացքն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի յիշատակարանի մէջ։
← Ցանկ