Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ12
  • 1Եւ եղաւ երբոր Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուեցաւ եւ ինքը զօրացաւ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրէնքը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ։
  • 2Եւ եղաւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին որ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ. Որովհետեւ ապստամբուել էին Տիրոջ դէմ,
  • 3Հազար երկու հարիւր կառքով եւ վաթսուն հազար ձիաւորով. Եւ նորա հետ Եգիպտոսից եկած ժողովրդին թիւ չ’կար՝ Լիբէացիք, Սովկիացիք եւ Եթովպացիք։
  • 4Եւ նա առաւ Յուդայի պարսպաւոր քաղաքները, եւ եկաւ մինչեւ Երուսաղէմ։
  • 5Եւ Սեմայիա մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի իշխանների մօտ, որոնք Սիսակի երեսից ժողովուել էին Երուսաղէմ, եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ թողեցի ձեզ Սիսակի ձեռքին։
  • 6Եւ խոնարհեցին Իսրայէլի իշխանները եւ թագաւորը, եւ ասեցին. Տէրը արդար է։
  • 7Եւ երբոր Տէրը տեսաւ նորանց խոնարհելը, Տիրոջ խօսքը եղաւ Սեմայիային ասելով. Նորանք խոնարհեցին. Ես նորանց չեմ կորցնիլ, եւ նորանց շուտով ազատութիւն կ’տամ, եւ իմ բարկութիւնը չի թափուիլ Երուսաղէմի վերայ Սիսակի ձեռքով։
  • 8Բայց նորան ծառաներ կ’լինին, եւ կ’հասկանան իմ ծառայութիւնը եւ երկրաւոր թագաւորների ծառայութիւնը։
  • 10Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի ասպարներ շինեց, եւ յանձնեց թագաւորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխաւորներին։
  • 11Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր մտնում, գալիս էին սուրհանդակները եւ կրում էին նորանց, եւ դարձեալ տանում էին նորանց սուրհանդակների տունը։
  • 12Եւ հէնց որ նա խոնարհեց, Տիրոջ բարկութիւնը ետ դառաւ նորանից, եւ նա նորան բոլորովին չ’կորցրեց. Եւ Յուդայի մէջ լաւ բաներ էլ կային։
  • 13Եւ Ռոբովամ թագաւորը զօրացաւ Երուսաղէմում եւ թագաւորութիւն էր անում. Արդէն քառասունեւմէկ տարեկան էր Ռոբովամը երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում, այսինքն այն քաղաքում որ Տէրը ընտրեց նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը իր անունը այնտեղ դնելու համար։ Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։
  • 14Եւ նա չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չ’ուղղեց, որ Տիրոջը խնդրէր։
  • 15Եւ Ռոբովամի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են Սեմայիա մարգարէի պատմութիւնների մէջ եւ Ադդով տեսանողի ազգաբանութիւնների մէջ։ Եւ Ռոբովամն ու Յերոբովամը ամեն ժամանակ պատերազմեր ունեցան։
  • 16Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աբիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ