Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ7
  • 1Եւ Իսաքարի որդիքը՝ Թովղա, Փուա, Յասուբ եւ Սամրոն, այս չորսը։
  • 2Եւ Թովղայի որդիքը՝ Ոզի, Հռեփայիա, Յերիէլ, Յեմայի, Յերսամ եւ Սամուէլ՝ իրանց հայր Թովղայի տան գլխաւորները եւ իրանց ազգի քաջազունները. Նորանց թիւը Դաւիթի օրերում քսանեւերկու հազար վեց հարիւր էր։
  • 3Եւ Ոզիի որդիքը՝ Յեզերիա, եւ Յեզերիայի որդիքը՝ Միքայէլ, Աբդիա, Յովէլ և Յեսիա, այս հինգը բոլորն էլ գլխաւորներ էին։
  • 4Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. Որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։
  • 5Եւ նորանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերումը քաջազուններ լինելով ութսունեւեօթը հազար էին ամենքը իրանց ազգահամարովը։
  • 6Բենիամինի որդիքը՝ Բաղա, Բոքոր եւ Յեդիէլ, այս երեքը։
  • 7Եւ Բաղայի որդիքը՝ Եսբոն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ եւ Իրի, այս հինգը իրանց ազգատոհմի գլխաւորներն եւ քաջազունները, եւ նորանց ազգահամարը քսանեւերկու հազար երեսունեւչորս։
  • 8Եւ Բոքորի որդիքը՝ Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովենայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, Անաթովթ եւ Գաղամէթ. Սորանք ամենքը Բոքորի որդիքն էին.
  • 9Եւ իրանց ազգատոհմերովը իրանց ազգահամարում իրանց ցեղերի մէջ գլխաւորներ էին քաջազուններ քսան հազար երկու հարիւր։
  • 10Եւ Յեդիէլի որդի Բաղղան, եւ Բաղղանի որդիքը՝ Յեուս, Բենիամին, Աւովթ, Քանանա, Զեթան, Թարսիս եւ Աքիսար.
  • 11Սորանք ամենքը Յեդիէլի որդիքն էին իրանց տոհմերի գլխաւորները քաջազուններ՝ տասնեւեօթը հազար երկու հարիւր պատերազմի դուրս եկող մարդիկ։
  • 12Եւ Սուփիմ եւ Ոփիմ Իրիի որդիքն էին, Հուսիմ՝ Աքերի որդին։
  • 13Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, Գունի, Յասեր եւ Սեղղում՝ Բաղղայի որդիքը։
  • 14Մանասէի որդիքը՝ Ասրիէլ, որին ծնեց նորա հարճը, նա ծնեց նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։
  • 15Եւ Մաքիրը կին առաւ Ոփիմի եւ Սուփիմի քրոջը, եւ նորանց քրոջ անունն էր Մաաքա, եւ երկրորդը Սալպաադ. Եւ Սալպաադին եղան միայն աղջիկներ։
  • 16Եւ Մաքիրի կինը Մաաքա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Փարէս, եւ նորա եղբօր անունը Սարէս. Եւ նորա որդիները Ուղամ եւ Րոկոմ։
  • 17Եւ Ուղամի որդին էր Բեդան. Սորանք էին Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիքը։
  • 18Եւ նորա քոյրը Մողեքէթ ծնեց Եսուդին, Աբիեզերին եւ Մաալային։
  • 19Եւ Սեմիդայի որդիքն էին Աքիան, Սիւքէմ, Ղակէի եւ Անիամ։
  • 20Եւ Եփրեմի որդիքը՝ Սուտաղա, եւ նորա որդին Բարադ, եւ նորա որդին Թաաթ, եւ նորա որդին Եղիադա, եւ նորա որդին Թաաթ։
  • 21Եւ նորա որդին Զաբաթ, եւ նորա որդին Սուտաղա, եւ Եզեր ու Եղիադ։ Եւ նորանց սպանեցին այն երկրում ծնուած Գէթացիք. Որովհետեւ իջան նորանց անասուններն առնելու։
  • 22Եւ նորանց հայրը՝ Եփրեմը շատ օրեր սուգ արաւ, եւ նորա եղբայրները եկան նորան մխիթարելու։
  • 23Եւ նա մտաւ իր կնոջ մօտ, եւ նա յղանալով ծնեց մի որդի, եւ նորա անունը կոչեց Բարիա. Որովհետեւ նորա տանը չարիք էր եղել։
  • 24Եւ նորա աղջիկը Սէէրան էր, եւ սա շինեց ցածի եւ վերի Բեթորոնը եւ Ոզան-Սէէրան։
  • 25Եւ նորա որդին Հռափէ եւ Հռասէփ, նորա որդին Թաան,
  • 26Նորա որդին Ղաադան, նորա որդին Ամիուդ, նորա որդին Եղիսամա,
  • 27Նորա որդին Նաւէ, նորա որդին Յեսու։
  • 28Եւ նորանց կալուածքն ու բնակութիւնները՝ Բեթէլ իր գիւղերովը, եւ արեւելեան կողմից Նաարան, եւ արեւմտեան կողմից Գազեր իր գիւղերովը, եւ Սիւքէմը իր գիւղերովը մինչեւ Գազա եւ նորա գիւղերը։
  • 29Եւ Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. Սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։
  • 30Ասերի որդիքը՝ Յեմնա, Յեսուա, Յեսուի եւ Բարիա, եւ նորանց քոյրը Սարա։
  • 31Եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մեղքիէլ, որ Բարսայիթի հայրն էր։
  • 32Եւ Քաբերը ծնեց Յափաղէթին, Սովմերին եւ Քովթամին, եւ նորանց քոյրը Սովղանին։
  • 33Եւ Յափաղէթի որդիքը՝ Փասաք, Բամայէլ եւ Ասուաթ. Սորանք են Յափաղէթի որդիքը։
  • 34Եւ Սովմերի որդիքը՝ Աքի, Հռաոգա, Ոբա եւ Արամ։
  • 35Եւ նորա եղբայր Հելեմի որդիքը՝ Սովփա, Յամանա, Սէլէս եւ Ամաղ։
  • 36Սովփայի որդիքը՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, Բասար,
  • 37Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան եւ Բէերա։
  • 38Եւ Յեթերի որդիքը՝ Յեփոնէ, Փասփառ եւ Արա,
  • 39Եւ Ովղայի որդիքը՝ Արահ, Անիէլ եւ Հռասիա։
  • 40Սորանք ամենը Ասերի որդիքն էին՝ ազգատոհմերի գլխաւորներ ընտիր քաջազուններ եւ գլխաւոր իշխաններ. Եւ նորանց ազգահամարը պատերազմի զօրքի մէջ նորանց թուովը քսանեւվեց հազար մարդ։
← Ցանկ