Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ6
  • 1Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։
  • 2Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։
  • 3Եւ Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս, եւ Մարիամ։ Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
  • 4Եղիազարը ծնեց Փենեհէսին. Փենեհէսը ծնեց Աբիսուային։
  • 5Եւ Աբիսուան ծնեց Բոկկիին, եւ Բոկկին ծնեց Ոզիին։
  • 6Եւ Ոզին ծնեց Զարիային, եւ Զարիան ծնեց Մարիօթին։
  • 7Մարիօթը ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին.
  • 8Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Աքիմաասին։
  • 9Եւ Աքիմաասը ծնեց Ազարիային, եւ Ազարիան ծնեց Յօհանանին։
  • 10Եւ Յօհանանը ծնեց Ազարիային, սա այն է որ քահանայութիւն արաւ Սողոմոնի Երուսաղէմում շինած տանը։
  • 11Եւ Ազարիան ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին։
  • 12Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Սեղղումին։
  • 13Եւ Սեղղումը ծնեց Քեղկիային, եւ Քեղկիան ծնեց Ազարիային։
  • 14Եւ Ազարիան ծնեց Սարայիային, եւ Սարայիան ծնեց Յովսեդեկին։
  • 15Եւ Յովսեդեկը գնաց գերի, երբոր Տէրը Յուդան եւ Երուսաղէմը գերի փոխադրեց Նաբուգոդոնոսորի ձեռովը։
  • 16Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։
  • 17Եւ սորանք էին Գերսոնի որդկանց անունները՝ Ղոբենի եւ Սեմէի։
  • 18Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահաս, Քեբրոն եւ Ոզիէլ։
  • 19Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Եւ սորանք են Ղեւտացիների տոհմերը իրանց հայրերի համեմատ։
  • 20Գերսոնինը՝ Ղոբենի, նորա որդին Յեթ, նորա որդին Զամմա,
  • 21Նորա որդին Յովաք, նորա որդին Ադդով, նորա որդին Զարա, նորա որդին Յաթրի։
  • 22Կահաթի որդիքը՝ Ամինադաբ, նորա որդին Կորխ, նորա որդին Ասիր,
  • 23Նորա որդին Եղկանա, նորա որդին Աբիասափ, նորա որդին Ասիր.
  • 24Նորա որդին Թաաթ, նորա որդին Ուրիէլ, նորա որդին Ոզիա եւ նորա որդին Սաւուղ։
  • 25Եւ Եղկանայի որդիքը՝ Ամեսայի, Աքիմօթ եւ Եղկանա.
  • 26Եղկանայի որդիքը՝ նորա որդին Սուփի, նորա որդին Նահաթ,
  • 27Նորա որդին Եղիաբ, նորա որդին Յերոամ, նորա որդին Եղկանա։
  • 28Եւ Սամուէլի որդիքը՝ նորա անդրանիկը Յովէլ եւ երկրորդը Աբիա։
  • 29Մերարիի որդիքը՝ Մոողի, նորա որդին Ղոբենի, նորա որդին Սեմէի, նորա որդին Ոզա.
  • 30Նորա որդին Սամաա, նորա որդին Անգիա, նորա որդին Ասայիա։
  • 31Եւ սորանք են, որոնց Դաւիթը երգեցողութեան վերայ դրաւ Տիրոջ տանը տապանակը նորանում դնելուց յետոյ։
  • 32Եւ նորանք ծառայում էին ժողովքի խորանի առաջին երգեցողութեամբ մինչեւ որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը Երուսաղէմում, եւ իրանց կարգին համեմատ կենում էին իրանց պաշտօնումը։
  • 33Եւ սորանք են կենողները եւ նորանց որդիքը՝ Կահաթեաններից երգիչ Եմանը՝ որդի Յովելի, որդի Սամուէլի,
  • 34Որդի Եղկանայի, որդի Յերոամի, որդի Եղիէլի, որդի Թովայի,
  • 35Որդի Սուփիի, որդի Եղկանայի, որդի Մաաթի, որդի Ամեսայիի,
  • 36Որդի Եղկանայի, որդի Յովելի, որդի Ազարիայի, որդի Սոփոնիայի,
  • 37Որդի Թաաթի, որդի Ասիրի, որդի Աբիասափի, որդի Կորխի,
  • 38Որդի Իսահառի, որդի Կահաթի, որդի Ղեւիի, որդի Իսրայէլի։
  • 39Եւ նորա եղբայրն Ասափ նորա աջ կողմին կանգնողն էր. Ասափ որդի Բարաքիայի, որդի Սամաայի,
  • 40Որդի Միքայէլի, որդի Բաասիայի, որդի Մեղքիայի,
  • 41Որդի Աթանիի, որդի Զարայի, որդի Ադայիայի,
  • 42Որդի Եթանի, որդի Զամմայի, որդի Սեմէիի,
  • 43Որդի Յեթի, որդի Գերսոնի, որդի Ղեւիի։
  • 44Եւ նորանց եղբայրները՝ Մերարիի որդիքը ձախ կողմին՝ Եթան, որդի Կիսիի, որդի Աբդիի, որդի Մալուքի,
  • 45Որդի Ասաբիայի, որդի Ամասիայի, որդի Քեղկիայի,
  • 46Որդի Ամասիի, որդի Բանիի, որդի Սամերի,
  • 47Որդի Մոողիի, որդի Մուսիի, որդի Մերարիի, որդի Ղեւիի։
  • 48Եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիք նուիրուած էին Աստուծոյ տան ամեն ծառայութեանը։
  • 50Եւ Ահարօնի որդիքը սորանք են. Նորա որդին Եղիազար, նորա որդին Փենէհէս, նորա որդին Աբիսուա.
  • 51Նորա որդին Բոկկի, նորա որդին Ոզի, նորա որդին Զարիա.
  • 52Նորա որդին Մարիօթ, նորա որդին Ամարիա, նորա որդին Աքիտովբ,
  • 53Նորա որդին Սադովկ, նորա որդին Աքիմաաս։
  • 54Եւ սորանք են նորանց բնակութիւններն իրանց գիւղերովը իրանց սահմաններումը. Ահարօնի որդիներին՝ Կահաթի տոհմին, որովհետեւ վիճակը նորանց ընկաւ,
  • 55Քեբրոնը նորանց տուին Յուդայի երկրումը, եւ նորա արուարձանները նորա շրջակայքումը։
  • 56Բայց այն քաղաքի արտերը եւ նորա գիւղերը տուին Յեփոնեան Քաղէբին։
  • 57Եւ Ահարօնի որդկանցը տուին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան եւ նորա արուարձանները, եւ Յաթիրը եւ Եսթեմովը իր արուարձաններովը։
  • 58Եւ Քիլէնը իր արուարձաններովը եւ Դաբիրը իր արուարձաններովը,
  • 59Եւ Ասանը իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսը իր արուարձաններովը.
  • 60Եւ Բենիամինի ցեղից Գաբան իր արուարձաններովը, եւ Գաղեմէթը իր արուարձաններովը, եւ Անաթովթը իր արուարձաններովը. Նորանց բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին իրանց տոհմերումը։
  • 61Եւ Կահաթի որդկանցը՝ այս ցեղի մնացածներին տրուեցաւ Մանասէի կէս ցեղի բաժնիցը վիճակով տասը քաղաք։
  • 62Եւ Գերսոնի որդկանցը իրանց ցեղերի համեմատ Իսաքարի ցեղիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը եւ Մանասէի ցեղիցը որ Բասանումն է տրուեցաւ տասնեւերեք քաղաք։
  • 63Մերարիի որդկանցը իրանց տոհմերի համեմատ Ռուբէնի ցեղիցը եւ Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը վիճակով տասնեւերկու քաղաք տրուեցաւ։
  • 64Եւ Իսրայէլի որդիքը Ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ նորանց արուարձանները։
  • 65Եւ վիճակով տուին Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցը եւ Բենիամինի որդկանց ցեղիցը այս քաղաքները, որոնց յիշեցին անուններով։
  • 66Եւ Կահաթի որդկանց մի քանիսի բաժինի քաղաքները Եփրեմի ցեղիցն էին,
  • 67Եւ տուին նորանց ապաստանի քաղաքներից Սիւքէմը եւ նորա արուարձանները Եփրեմի սարի վերայ, եւ Գազերը իր արուարձաններովը.
  • 68Եւ Յեկմամը իր արուարձաններովը, եւ Բեթորոնը իր արուարձաններովը.
  • 69Եւ Այեղոնը իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնը իր արուարձաններովը,
  • 70Եւ Մանասէի կէս ցեղիցը Անէրը իր արուարձաններովը եւ Յեբղաամը իր արուարձաններովը տուին Կահաթի որդկանց մնացած տոհմին։
  • 71Գերսոնի որդկանցը տուին Մանասէի կէս ցեղի տոհմիցը Բասանի միջի Գովղանը իր արուարձաններովը եւ Աստարովթը իր արուարձաններովը.
  • 72Եւ Իսաքարի ցեղիցը Կադէսը իր արուարձաններովը, Դաբարաթը իր արուարձաններովը,
  • 73Եւ Ռամովթը իր արուարձաններովը եւ Անամը իր արուարձաններովը.
  • 74Եւ Ասերի ցեղիցը Մասաղը իր արուարձաններովը, եւ Աբդոնը իր արուարձաններովը,
  • 75Եւ Հուկոկը իր արուարձաններովը եւ Րոոբը իր արուարձաններովը.
  • 76Եւ Նեփթաղիմի ցեղիցը Գալիլեայի միջի Կադէսը իր արուարձաններովը, եւ Համմոնը իր արուարձաններովը եւ Կարիաթեմը իր արուարձաններովը։
  • 77Մնացածներին՝ այսինքն Մերարիի որդկանցը տուին Զաբուղոնի ցեղիցը Ռեմոնը իր արուարձաններովը, Թաբորը իր արուարձաններովը,
  • 78Յորդանանի այն կողմին Երիքովի մօտ Յորդանանից դէպի արեւելք Ռուբէնի ցեղիցը անապատի միջի բոսորը իր արուարձաններովը եւ Յասսան իր արուարձաններովը,
  • 79Եւ Կադէմօթը իր արուարձաններովը, եւ Մեփայաթը իր արուարձաններովը.
  • 80Եւ Գադի ցեղիցը Գաղաադի միջի Ռամովթը իր արուարձաններովը, եւ Մանայիմը իր արուարձաններովը,
  • 81Եւ Եսբոնը իր արուարձաններովը, եւ Յազերը իր արուարձաններովը։
← Ցանկ