Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ5
  • 1Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց իր հօր անկողինը պղծելուն համար նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. Եւ իբրեւ անդրանիկ չ’գրուեցաւ ազգահամարի մէջ։
  • 2Բայց Յուդան զօրաւոր եղաւ իր եղբայրների մէջ եւ իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփինը եղաւ։)
  • 3Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։
  • 4Յովելի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի,
  • 5Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։
  • 6Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը. Նա իշխան էր Ռուբենեանց։
  • 7Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա,
  • 8Եւ Յովելի որդիի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. Սա բնակվում էր Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։
  • 9Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. Որովհետեւ նորանց անասունները շատացել էին Գաղաադի երկրումը։
  • 10Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. Եւ բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։
  • 11Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին Բասանի երկրումը մինչեւ Սելքա.
  • 12Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Սափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։
  • 13Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. Այս եօթը։
  • 14Սորանք Բուզի որդիի Յաքդովի որդիի Յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի որդիի Յարոայի որդիի Հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։
  • 15Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։
  • 16Եւ նորանք բնակուեցին Գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։
  • 17Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի օրերին։
  • 18Ռուբէնի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան ու սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ սովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։
  • 19Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, Յետուրացիների, Նափեսացիների եւ Նոդաբացիների հետ,
  • 20Եւ նորանց յաղթեցին. Եւ Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. Որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ նորան էին ապաւինել.
  • 21Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր յիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։
  • 22Որովհետեւ շատերը մեռած ընկան. Որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. Եւ նորանց տեղ բնակուեցին մինչեւ գերութիւնը։
  • 23Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկրումը Բասանից մինչեւ Բաաղհերմոն, Սանիր եւ Հերմոն սարում. Սորանք շատոնք էին։
  • 24Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Եզրիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքդիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորներ։
  • 25Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պոռնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։
  • 26Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագաւորի հոգին եւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց Քաղա, Քաբովր եւ Հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։
← Ցանկ