Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ4
- 1Յուդայի որդիքը՝ Փարէս, Եսրոն, Քարմի, Ովր եւ Սոբաղ։
- 2Եւ Սոբաղի որդին Ռէայիան ծնեց Յեթին. Եւ Յեթը ծնեց Աքիմային եւ Ղաադին. Սորանք են Սարաացիների տոհմերը։
- 3Սորանք են Աբիեթամինը՝ Յեզրայէլ. Յեսմա եւ Յեդբաս. Եւ նորանց քրոջ անունը Եսելելփօն։
- 4Եւ Գեդովրի հայրը Փանուէլ, եւ Ովսայի հայրը Եզեր. Սորանք են Բեթլէհէմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիքը։
- 5Եւ Թեկուէի հայր Ասքուրը երկու կնիկ ունէր՝ Եղաա եւ Նաարա։
- 6Եւ Նաարան ծնեց նորա համար Ոքոզամին, Ոփերին, Թեմանին եւ Ահասթարիին. Սորանք են Նաարայի որդիքը։
- 7Եւ Եղաայի որդիքը՝ Սարեթ, Սահառ եւ Եթնան։
- 8Եւ Կովսը ծնեց Ենովբին եւ Սօբեբային եւ Հարումի որդի Ահարհելի տոհմերը։
- 9Եւ Գաբէսը փառաւոր էր իր եղբայրներից, եւ նորա մայրը նորա անունը Գաբէս դրաւ, ասելով թէ Ցաւով ծնեցի։
- 10Եւ Գաբէսը կանչեց Իսրայէլի Աստուծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնէիր եւ իմ սահմանը մեծացնէիր եւ ձեռքդ ինձ հետ լինէր, եւ ինձ չարիցն ազատէիր, որ ինձ տրտմութիւն չ’լինէր։ Եւ Աստուած բերաւ նորա վերայ նորա խնդրածը։
- 11Եւ Սոհայի եղբայր Քեղուբը ծնեց Մաքիրին որ Եսթօնի հայրն էր։
- 12Եւ Եսթօնը ծնեց Բեթռափային, Փասէին եւ Իրնաասի հօրը՝ Թանային. Սորանք են Հռեքայի մարդիկը։
- 13Եւ Կենեզի որդիքը՝ Գոթոնիէլ եւ Սարայիա. Եւ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ.
- 14Եւ Մաոնաթայի ծնեց Եփրանին եւ Սարայիա ծնեց Գէ-քարսիմի հօրը՝ Յովաբին. Որովհետեւ հիւսեր էին։
- 15Եւ Յեփոնեան Քաղէբի որդիքը՝ Իրու, Էլա եւ Նաամ. Եւ Էլայի որդին՝ Կենէզ։
- 16Եւ Յալելէի որդիքը՝ Զիփ, Զիփա, Թիրիա եւ Ասարէլ։
- 17Եւ Եզրայի որդիքը՝ Յեթեր, Մօրադ, Ափէր եւ Յաղօն. Եւ նա ծնեց Մարիամին, Սամայիին եւ Եսեթովմի հօրը՝ Յեսբանին։
- 18Եւ նորա կինը Յուդիան ծնեց Գեդովրի հօրը Յարեդին, Սոքովի հօրը Քաբերին եւ Զանովի հօրը Յեքթիէլին. Եւ Մօրադի առած Փարաւօնի աղջկան՝ Բեթիայի որդիքը սորանք են։
- 19Եւ Նայեմի քրոջ՝ Ովդիայի կնկայ որդիքը՝ Գարմին Կէիլայի հայրը, եւ Մաքաթացի Եսթեմովը։
- 20Եւ Սիմոնի որդիքը՝ Ամնոն, Հռինա, Բենանան եւ Թիղոն. Եւ Յեսսիի որդիքը՝ Զօհէթ եւ Բենզօհէթ։
- 21Եւ Յուդայի որդիի Սելոմի որդիքը՝ Ղեքայի հայրը Էր, Մարեսայի հայրը Ղաադա եւ Ասբէայի տան բեհեզագործների տան տոհմերը։
- 22Նաեւ Յովակիմ եւ Քուզեբայի մարդիկը եւ Յովաս ու Սարափ, որ Մովաբում ստացուածք ունէին, եւ Յասուբի-լեհէմ։ Բայց այս բաները հին են։
- 23Սորանք բրուտներ էին եւ բնակվում էին Նէթայիմում եւ Գադերայում. Թագաւորի հետ նորա գործերումն էին բնակվում այնտեղ։
- 24Շմաւոնի որդիքը՝ Նամուէլ, Յամին, Յարիբ, Զարա, Սաւուղ.
- 25Նորա որդին՝ Սեղղում, նորա որդին՝ Մաբսամ, նորա որդին՝ Մասմա։
- 26Եւ Մասմայի որդիքը. Նորա որդին՝ Ամուէլ, նորա որդին՝ Զաքուր, նորա որդին՝ Սեմէի։
- 27Եւ Սեմէի տասնեւվեց տղայ եւ վեց աղջիկ ունէր. Բայց նորա եղբայրները շատ տղերք չ’ունէին. Եւ նորանց բոլոր տոհմը՝ Յուդայի որդկանց չափ չ’շատացան։
- 28Եւ նորանք բնակվում էին Բերսաբէէում, Մոլադայում, Ասար-սուաղում,
- 29Բաղայում, Ասեմում, Թուղադում,
- 30Բաթուէլում, Հօրմայում, Սիկելակում, Բեթմարքաբովթում,
- 31Ասեր-սուսիմում, Բեթբարէիում, եւ Սագարիմում. Սորանք էին նորանց քաղաքները մինչեւ Դաւիթի թագաւորելը։
- 32Եւ նորանց գիւղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան եւ Ասան. Հինգ քաղաք։
- 33Եւ նորանց բոլոր գիւղերը, որ այս քաղաքների շուրջն են մինչեւ Բաաղ։ Սորանք են նորանց բնակութիւնները եւ ազգաբանութիւնները։
- 34Եւ Մոսոբաբ, Յամլէք, եւ Ամասիայի որդի Յովսան.
- 35Եւ Յովէլ եւ Ասիէլի որդիի Սարայիայի որդիի Յօսաբիայի որդի Յէուն.
- 36Եւ Եղիովէնայի, Յեկեբայ, Յասուիա, Ասայիա, Ադիէլ, Յեսիմիէլ եւ Բանեա,
- 37Եւ Սեմայիայի որդիի Սամարիի որդիի Յեդայիայի որդիի Աղոնի որդիի Սեփէիի որդի Զիզան։
- 38Այս իրանց անուններովը յիշուածները իշխաններ էին իրանց տոհմերումը, եւ նորանց հայրերի տուները շատ տարածվում էին։
- 39Եւ գնացին մինչեւ Գեդովրի մուտքը մինչեւ ձորի արեւելքի կողմը իրանց խաշինքներին արօտ որոնելու համար.
- 40Եւ առատ ու լաւ արօտ գտան. Եւ այն երկիրը ընդարձակ էր խաղաղ եւ հանդարտ. Որովհետեւ առաջ այնտեղ Քամից եղողներն էին բնակվում։
- 41Եւ այս իրանց անուններովը գնացին Յուդայի Եզեկիա թագաւորի օրերումը եւ ջարդեցին նորանց վրանները եւ նորանց այնտեղ գտնուած բնակարանները եւ նորանց բնաջինջ արին մինչեւ այսօր եւ բնակուեցին նորանց տեղ. Որովհետեւ այնտեղ արօտ կար նորանց խաշինքների համար։
- 42Եւ նորանցից այսինքն Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնացին Սէիր սարը. Եւ Յեսսիի որդիքը՝ Փաղատիա, Նաարիա, Հռափայիա եւ Ոզիէլ նորանց գլխաւորներն էին։
- 43Եւ ջարդեցին Ամաղէկի մնացորդ փախստականներին, եւ այնտեղ բնակուեցին մինչեւ այսօր։