Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ27
  • 1Եւ Իսրայէլի որդիքն իրանց համարանքովը տոհմապետներ, հազարապետներ եւ հարիւրապետներ ունէին. Եւ նորանց ոստիկանները ծառայում էին թագաւորին դասակարգութեան ամեն գործումը. Եւ տարուայ ամեն ամիսներին ամիս ամիս մտնողների եւ ելնողների ամեն մէկ դասը քսանեւչորս հազար մարդ։
  • 2Առաջին դասակարգութեան համար առաջին ամիսը Զաբդիէլի որդի Յեսբաամը, եւ նորա դասակարգումը կար քսանեւչորս հազար մարդ.
  • 3Նա Փարէսի որդիներիցն էր՝ գլխաւոր ամեն զօրավարների համար առաջին ամիսը։
  • 4Եւ երկրորդ ամսի դասակարգի վերայ էր Աքուքացի Դովդան. Եւ Մակեղօթը նորա դասակարգի իշխանը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 5Երրորդ զօրավարը երրորդ ամսի համար էր Յովիադա քահանայի որդի Բանեան՝ գլխաւորը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 6Այս Բանեան այն երեսունի զօրաւորն էր եւ երեսունի վերան էր. Եւ նորա դասակարգումն էր իր որդի Ամիզաբադը։
  • 7Չորրորդ ամսի համար չորրորդ զօրապետը Յովաբի եղբայր Ասայէլը. Եւ նորանից յետոյ նորա որդի Զաբադիան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 8Հինգերորդ ամսի համար հինգերորդ զօրապետը Յեզրացի Սամաովթը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 9Վեցերորդ ամսի համար վեցերորդ զօրապետը Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 10Եօթներորդ ամսի համար եօթներորդ զօրապետը Փելօնացի Քեղղէսը Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 11Ութերորդ ամսի համար ութերորդ զօրապետը Զարայեանց Ովսացի Սոբաքը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 12Իններորդ ամսի համար իններորդ զօրապետը Անաթովթացի Աբիեզերը Բենիամինեաններից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 13տասներորդ ամսի համար տասներորդ զօրապետը Զարայեանց Նետոփաթացի Մաարան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 14Տասնեւմէկերորդ ամսի համար տասնեւմէկերորդ զօրապետը Փարաթոնացի Բանեան Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
  • 16Եւ Իսրայէլի ցեղերի վերայ էին. Ռուբենեանների իշխան՝ Զեքրիի որդի Եղիազարը. Շմաւոնեաններինը՝ Մաաքայի որդի Սափատիան.
  • 17Ղեւիեաններինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարօնեանցինը՝ Սադովկը.
  • 18Յուդայինը՝ Դաւիթի եղբայրներից Եղիուսը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամրին.
  • 19Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիա, Նեփթաղիմինը՝ Եզրիէլի որդի Յերիմովթ.
  • 20Եփրեմի որդիներինը՝ Ազազիայի որդի Ովսէէն, Մանասէի կէս ցեղինը՝ Փադայիայի որդի Յովէլը.
  • 21Գաղաադի Մանասէի կէսինը՝ Զաքարիայի որդի Յեդդովը. Բենիամինինը՝ Աբենների որդի Յեսիէլը.
  • 22Դանինը՝ Յերոամի որդի Ազարիէլը։ Սորանք էին Իսրայէլի ցեղերի իշխանները։
  • 23Եւ Դաւիթը նորանց համարանքը չ’առաւ, որ քսան տարեկանից եւ ցած էին. Որովհետեւ Տէրն ասել էր, որ կ’շատացնէ Իսրայէլին երկնքի աստղերի չափ։
  • 24Շարուհեայի որդի Յովաբն սկսեց համարել բայց չ’վերջացրեց, եւ նորա համար բարկութիւն եկաւ Իսրայէլի վերայ. Եւ այն համարանքը չ’մտաւ Դաւիթ թագաւորի յիշատակաց պատմութեան մէջ։
  • 25Եւ թագաւորի գանձերի վերան էր Ադիէլի որդի Ազամօթը. Եւ դաշտումը քաղաքներում եւ գիւղերում ու աշտարակներում եղող գանձերի վերան էր Ոզիայի որդի Յովնաթանը։
  • 26Եւ դաշտումը երկրագործութեամբ զբաղուածների վերայ՝ Քեղուբի որդի Եզրի.
  • 27Եւ այգիների վերայ՝ Արիմաթացի Սեմէին. Եւ այգիներումը եղածների եւ գինիի շտեմարանների վերայ՝ Սեփամացի Զաբդին.
  • 28Եւ հովտումը եղող ձիթենիների եւ մոլաթզենիների վերայ՝ Գադերացի Բաաղանանը. Եւ իւղի շտեմարանների վերայ՝ Յովասը.
  • 29Եւ Սարօնում արածող արջառների վերայ՝ Սետրան. Եւ ձորերումն եղող արջառների վերայ՝ Ադղիի որդի Սափատը.
  • 30Եւ ուղտերի վերայ՝ Իսմայէլացի Ոբիլը. Եւ էշերի վերայ՝ Մերոնոթացի Յադայիան.
  • 31Եւ հօտերի վերայ՝ Հագարացի Յազիզը. Սորանք ամենքը Դաւիթ թագաւորի ստացուածքի վերակացուներն էին։
  • 32Եւ Դաւիթի հօրեղբայրը՝ Յովնաթանը խորհրդական էր. Նա բանիմաց եւ գրագէտ մարդ էր. Եւ Յաքեմոնի որդի Յեքիէլը թագաւորի որդկանց հետ էր։
  • 33Եւ Աքիտոփէլը թագաւորի խորհրդականն էր. Եւ Արաքացի Քուսին՝ թագաւորի բարեկամը.
  • 34Եւ Աքիտոփէլից յետոյ Բանիայի որդի Յովիադան եւ Աբիաթարն էին. Եւ թագաւորի զօրագլուխը Յովաբն էր։
← Ցանկ