Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ24
  • 1Եւ սորանք են Ահարօնի որդկանց դասակարգութիւնները. Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
  • 2Եւ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հօրից առաջ եւ որդիք չ’ունեցան. Եւ քահանայութիւն էին անում Եղիազարը եւ Իթամարը։
  • 3Եւ Դաւիթը, եւ Եղիազարի որդկանցից Սադովկը եւ Իթամարի որդկանցից Աքիմելէքը դասակարգեցին նորանց իրանց համարանքներովը իրանց պաշտօնում։
  • 4Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. Եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. Եւ Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։
  • 5Եւ նորանց դասակարգեցին վիճակով միմեանց հետ, որովհետեւ սրբարանի իշխանները եւ Աստուծոյ իշխանները Եղիազարի որդկանցից եւ Իթամարի որդկանցից էին։
  • 7Եւ առաջին վիճակը Յովարիբին դուրս եկաւ, երկրորդը Յեդայիային.
  • 8Երրորդը Յարիմին, չորրորդը Սէուրինին
  • 9Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին.
  • 10Եօթներորդը Ակկուսին, ութերորդը Աբիային.
  • 11Իններորդը Յեսուին, տասներորդը Սեքենիային.
  • 12Տասնեւմէկերորդը Եղիասիբին, տասնեւերկուերորդը Յակիմին.
  • 13Տասնեւերեքերորդը Ոփփային, տասնեւչորսերորդը Յեսբէաբին,
  • 14Տասնեւհինգերորդը Բեղգային, տասնեւվեցերորդը Եմմերին,
  • 15Տասնեւեօթներորդը Եզիրին, տասնեւութերորդը Ափեսեսին.
  • 16Տասնեւիններորդը Փեթայիային, քսաներորդը Եզեկիէլին.
  • 17Քսանեւմէկերորդը Յաքինին, քսանեւերկուերորդը Գամուլին.
  • 18Քսանեւերեքերորդը Դաղայիային, քսանեւչորսերորդը Մաազիային։
  • 19Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։
  • 20Եւ Ղեւիի որդկանց մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայէլ. Սուբայէլի որդիներից՝ Յադայիա.
  • 21Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը Յեսիա.
  • 22Իսահառի որդիներից՝ Սաղօմօթ. Սաղօմօթի որդիներից՝ Յեթ.
  • 23Եւ Քեբրոնի որդիներից՝ Յերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Յազիէլ, չորրորդը՝ Յեկամամ.
  • 24Ոզիէլի որդիներից՝ Միքա. Միքայի որդիներից՝ Սամիր։
  • 25Միքայի եղբայրը Յեսիա. Յեսիայի որդիներից՝ Զաքարիա։
  • 26Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի. Յազիայի որդին՝ Բենով.
  • 27Մերարիի որդիները Յազիայից Բենով, Սօհամ, Զաքուր եւ Եբրի։
  • 28Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիք չ’ունեցաւ։
  • 29Կիսից՝ Կիսի որդիներից՝ Յերամէլ։
  • 30Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր եւ Յերիմովթ։ Սորանք են Ղեւտացիների որդիքը իրանց ազգատոհմերովը։
  • 31Սորանք էլ վիճակ գցեցին իրանց եղբայրների՝ Ահարօնի որդկանց հաւասար Դաւիթ թագաւորի, Սադովկի, Աքիմելէքի եւ քահանայից եւ Ղեւտացոց ազգատոհմերի գլխաւորների առաջին՝ տոհմապետները իրանց փոքր եղբօր հաւասար։
← Ցանկ