Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ24
  • 1Եւ սորանք են Ահարօնի որդկանց դասակարգութիւնները. Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
  • 2Եւ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հօրից առաջ եւ որդիք չ’ունեցան. Եւ քահանայութիւն էին անում Եղիազարը եւ Իթամարը։
  • 3Եւ Դաւիթը, եւ Եղիազարի որդկանցից Սադովկը եւ Իթամարի որդկանցից Աքիմելէքը դասակարգեցին նորանց իրանց համարանքներովը իրանց պաշտօնում։
  • 4Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. Եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. Եւ Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։
  • 5Եւ նորանց դասակարգեցին վիճակով միմեանց հետ, որովհետեւ սրբարանի իշխանները եւ Աստուծոյ իշխանները Եղիազարի որդկանցից եւ Իթամարի որդկանցից էին։
  • 6Եւ նորանց գրեց Նաթանայէլի որդի Սեմայիա դպիրը Ղեւտացին՝ թագաւորի եւ իշխանների, Սադովկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ քահանաների եւ Ղեւտացիների տոհմերի գլխաւորների առաջը. Մէկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղիցը եւ յետոյ առնվում էր կարգաւ Իթամարի ցեղիցը։
  • 7Եւ առաջին վիճակը Յովարիբին դուրս եկաւ, երկրորդը Յեդայիային.
  • 8Երրորդը Յարիմին, չորրորդը Սէուրինին
  • 9Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին.
  • 10Եօթներորդը Ակկուսին, ութերորդը Աբիային.
  • 11Իններորդը Յեսուին, տասներորդը Սեքենիային.
  • 12Տասնեւմէկերորդը Եղիասիբին, տասնեւերկուերորդը Յակիմին.
  • 13Տասնեւերեքերորդը Ոփփային, տասնեւչորսերորդը Յեսբէաբին,
  • 14Տասնեւհինգերորդը Բեղգային, տասնեւվեցերորդը Եմմերին,
  • 15Տասնեւեօթներորդը Եզիրին, տասնեւութերորդը Ափեսեսին.
  • 16Տասնեւիններորդը Փեթայիային, քսաներորդը Եզեկիէլին.
  • 17Քսանեւմէկերորդը Յաքինին, քսանեւերկուերորդը Գամուլին.
  • 18Քսանեւերեքերորդը Դաղայիային, քսանեւչորսերորդը Մաազիային։
  • 19Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։
  • 20Եւ Ղեւիի որդկանց մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայէլ. Սուբայէլի որդիներից՝ Յադայիա.
  • 21Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը Յեսիա.
  • 22Իսահառի որդիներից՝ Սաղօմօթ. Սաղօմօթի որդիներից՝ Յեթ.
  • 23Եւ Քեբրոնի որդիներից՝ Յերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Յազիէլ, չորրորդը՝ Յեկամամ.
  • 24Ոզիէլի որդիներից՝ Միքա. Միքայի որդիներից՝ Սամիր։
  • 25Միքայի եղբայրը Յեսիա. Յեսիայի որդիներից՝ Զաքարիա։
  • 26Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի. Յազիայի որդին՝ Բենով.
  • 27Մերարիի որդիները Յազիայից Բենով, Սօհամ, Զաքուր եւ Եբրի։
  • 28Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիք չ’ունեցաւ։
  • 29Կիսից՝ Կիսի որդիներից՝ Յերամէլ։
  • 30Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր եւ Յերիմովթ։ Սորանք են Ղեւտացիների որդիքը իրանց ազգատոհմերովը։
← Ցանկ