Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ23
  • 1Եւ Դաւիթը ծերացել ու օրերով կշտացել էր, եւ իր որդի Սողոմոնին թագաւոր արաւ Իսրայէլի վերայ։
  • 2Եւ ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին եւ քահանաներին եւ Ղեւտացիներին։
  • 4Սորանցից Տիրոջ տան գործին առաջնորդելու համար՝ քսանեւչորս հազար, իսկ ոստիկաններ եւ դատաւորներ վեց հազար,
  • 5Եւ չորս հազարը՝ դռնապաններ, եւ չորս հազարը՝ Տիրոջը օրհնեն այն գործիքներովը, որ ես շինել եմ օրհնելու համար։
  • 6Եւ Դաւիթը բաժանեց նորանց դասակարգների Ղեւիի որդկանցը՝ Գերսոնին, Կահաթին եւ Մերարիին։
  • 7Գերսոնեաններից Ղադան եւ Սեմէի.
  • 8Ղադանի որդիքը՝ գլխաւորը՝ Յեքիէլ, Զեթամ եւ Յովէլ, երեք։
  • 9Սեմէիի որդիքը՝ Սաղօմօթ, Ազիէլ ու Արան, երեք. Սորանք են Ղադանի տոհմերի գլխաւորները։
  • 10Եւ Սեմէիի որդիքը՝ Յեթ, Զիզա, Յեուս եւ Բարիա. Սորանք են Սեմէիի որդիքը, չորս։
  • 11Եւ գլխաւորը Յեթն էր, իսկ երկրորդը Զիզա. Իսկ Յեուսը եւ Բարիան շատ որդիք չ’ունէին եւ հաշվուելիս մէկ հատ տոհմ կազմեցին։
  • 12Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ, չորս։
  • 13Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս. Եւ Ահարօնը որոշուեցաւ որ նորան սրբեն սրբութեանց սրբութիւնի համար՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ յաւիտեան, Տիրոջ առաջին խունկ ծխելու, նորան ծառայելու եւ նորա անունովն օրհնելու մինչեւ յաւիտեան։
  • 14Եւ Աստուծոյ մարդ՝ Մովսէսի որդիքը Ղեւիի ցեղի հետ համարուեցան։
  • 15Մովսէսի որդիքը՝ Գերսոմ եւ Եղիազար։
  • 16Գերսոմի որդիքը՝ առաջինը Սուբայէլ.
  • 17Եւ Եղիազարի որդիքը՝ առաջինը Հռաբիա. Եւ Եղիազար ուրիշ որդիք չ’ունէր, բայց Հռաբիայի որդիքը խիստ շատացան։
  • 18Իսահառի որդիքը՝ առաջինը Սաղօմօթ,
  • 19Քեբրոնի որդիքը՝ առաջինը Յերիա, երկրորդը Ամարիա, երրորդը Յազիէլ, չորրորդը Յեկամամ։
  • 20Ոզիէլի որդիքը՝ առաջինը Միքա, երկրորդը Յեսիա։
  • 21Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Մոողիի որդիքը՝ Եղիազար եւ Կիս։
  • 22Եւ Եղիազարը մեռաւ, բայց որդիք չ’ունէր այլ աղջիկներ. Եւ նորանց առան իրանց եղբարքը՝ Կիսի որդիքը։
  • 23Մուսիի որդիքը՝ Մոողի, Եդեր ու Յերիմովթ, երեք։
  • 24Սորանք են Ղեւիի որդիքն իրանց ազգատոհմերի համեմատ տոհմերի գլխաւորները իրանց համարանքի համեմատ, իւրաքանչիւր գլուխ իր անուան թիւովը, որ գործ էին կատարում Տիրոջ տան պաշտօնի համեմատ քսան տարեկանից եւ վեր։
  • 25Որովհետեւ Դաւիթն ասել էր թէ Իսրայէլի Տէր Աստուածը հանգստութիւն է տալու իր ժողովրդին, եւ Երուսաղէմումն է բնակուելու մինչեւ յաւիտեան.
  • 26Եւ Ղեւտացիներն էլ պիտի չ’կրեն խորանը եւ նորա բոլոր անօթները որ նորան պաշտօն մատուցանեն։
  • 27Որովհետեւ Դաւիթի վերջին խօսքին համեմատ, նորանք էին Ղեւիի որդկանց թիւը այսինքն քսան տարեկանից եւ վերը.
  • 28Որովհետեւ նորանց պաշտօնը կ’լինի Ահարօնի որդկանց ձեռին, որ Տիրոջ տանը ծառայեն գաւիթների վերայ եւ սենեակների վերայ եւ բոլոր սուրբ բաների մաքրութեան վերայ լինելով, եւ Աստուծոյ տան պաշտօնը կատարելը,
  • 29Եւ առաջաւորութեան հացի, եւ հացի նուէրի նաշիհի եւ անխմոր լաւաշների, եւ տապակի մէջ եփածի եւ տապկուածի եւ ամեն խոր ու երկար չափերի վերայ լինին,
  • 30Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։
  • 31Եւ շաբաթ օրերը, ամսագլուխներին եւ տօն օրերին Տիրոջը մատուցանեն բոլոր ողջակէզները նորանց թիւովը եւ կանոնովը միշտ Տիրոջ առաջին.
  • 32Եւ պահեն ժողովքի խորանի պահապանութիւնը եւ սրբարանի պահապանութիւնը եւ իրանց եղբայրների Ահարօնի որդկանց պահապանութիւնը Տիրոջ տան պաշտօնի համար։
← Ցանկ