Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ20
- 1Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Յովաբը դուրս հանեց զինուորաց զօրքը եւ աւերակ արաւ Ամմոնի որդկանց երկիրը, եւ եկաւ պաշարեց Ռաբբան. Դաւիթն էլ բնակվում էր Երուսաղէմում։ Եւ Յովաբը զարկեց Ռաբբան եւ նորան կործանեց։
- 2Եւ Դաւիթն առաւ նորանց թագաւորի թագը նորա գլխիցը, եւ գտաւ որ ծանրութեամբ մի տաղանդ ոսկի էր նա, եւ նորանում պատուական ակունք կային, եւ դա դրուեցաւ Դաւիթի գլխին. Եւ նա խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։
- 3Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ սղոցեց սղոցով, երկաթի կամնասայլերով եւ տապարներով. Եւ Դաւիթն այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում։
- 4Եւ սորանից յետոյ եղաւ որ պատերազմ եղաւ Գազերում Փղշտացիների հետ. Այն ժամանակ Ովսացի Սովբաքը զարկեց Ռափայի որդկանցից եղող Սեփիային եւ նորանց նուաճեց։
- 5Եւ կրկին պատերազմ եղաւ Փղշտացիների հետ. Եւ Յայիրի որդի Ելէանանը զարկեց Գէթացի Գողիաթի եղբօր Ղէեմիին, որի նիզակի բունը ոստայնանկաց գլանին պէս էր։
- 6Եւ կրկին պատերազմ եղաւ Գէթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատերը վեց վեց լինելով՝ քսանեւչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։
- 7Եւ նա նախատեց Իսրայէլին, բայց նորան զարկեց Դաւիթի եղբօր Սամաայի որդի Յովնաթանը։
- 8Սորանք ծնուել էին Ռափայից Գէթումը, եւ վայր ընկան Դաւիթի եւ նորա ծառաների ձեռովը։