Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ2
- 1Սորանք են Իսրայէլի որդիքը. Ռուբէն, Շմաւոն Ղեւի Յուդա, Իսաքար,
- 2Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։
- 3Յուդայի որդիքը՝ Էր, Օնան եւ Սելօմ. Այս երեքը ծնուեցան նորա համար Շաւայի աղջկիցը՝ Քանանացիիցը. Եւ Յուդայի անդրանիկը՝ Էրը չար էր Տիրոջ աչքի առաջին, եւ նա նորան մեռցրեց։
- 4Եւ նորա հարս Թամարը ծնեց նորա համար Փարէսին եւ Զարային. Յուդայի բոլոր որդիքը հինգ էին։
- 5Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
- 6Զարայի որդիքը՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքօլ եւ Դարա. Բոլորը հինգ։
- 7Եւ Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, որ անօրէնութիւն գործեց նզովածով։
- 8Եւ Եթանի որդին՝ Ազարիա։
- 9Եւ Եսրոնի որդիքը, որ ծնուեցան նորա համար, Յերամել, Արամ եւ Քեղուբայ։
- 10Եւ Արամը ծնեց Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Յուդայի որդկանց իշխանին։
- 11Եւ Նաասոնը ծնեց Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց Բոոսին։
- 12Եւ Բոոսը ծնեց Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յեսսէին։
- 13Եւ Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին եւ երրորդը Սամաային,
- 14Չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային,
- 15Վեցերորդը՝ Ասոմին և եօթներորդը՝ Դաւիթին.
- 16Եւ նորանց քոյրերը՝ Շարուհեային եւ Աբիգեային։ Եւ Շարուհեայի որդիքը՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ՝ այս երեքը։
- 17Եւ Աբիգեան ծնեց Ամեսայիին. Եւ Ամեսայիի հայրը Իսմայէլացի Յեթերն էր։
- 18Եւ Եսրոնի որդի Քաղէբը որդիներ ծնեց իր կինը Ազուբայից եւ Յերիօթից, եւ սորանք են նորա որդիքը՝ Յասեր, Սովբաբ եւ Արդօն։
- 19Եւ Ազուբան մեռաւ. Եւ Քաղէբն իր համար առաւ Եփրաթին, որ նորա համար ծնեց Ովրին։
- 20Եւ Ովրը ծնեց Ուրիին, եւ Ուրին ծնեց Բեսելիէլին։
- 21Եւ յետոյ Եսրոնը մտաւ Գաղաադի հայր Մաքիրի աղջկան մօտ. Եւ նա առաւ նորան. Եւ ինքը վաթսուն տարեկան էր. Եւ նա ծնեց նորա համար Սեգուբին,
- 22Եւ Սեգուբը ծնեց Յայերին. Եւ նա Գաղաադի երկրումը քսանեւերեք քաղաք ունէր։
- 23Եւ առաւ Գեսուր եւ Արամ՝ Յայերի գիւղաքաղաքները նորանցից, Կանաթը եւ նորա գիւղերը վաթսուն քաղաք. Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։
- 24Եւ Եսրոն Քաղէբ-եփրաթայում մեռնելուց յետոյ, Եսրոնի կինը Աբիա ծնեց նորա համար Թէկուէի հայր՝ Ասքուրին։
- 25Եւ Եսրոնի անդրանիկ Յերամելի որդիքն էին՝ անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ, և Աքիա։
- 26Եւ Յերամելը մի ուրիշ կին ունէր, եւ նորա անունը Ատարա էր. Նա Օնամի մայրն էր։
- 27Եւ Յերամելի անդրանիկը՝ Հռամի որդիքն էին՝ Մաաս, Յամին եւ Ակոր։
- 28Եւ Օնամի որդիքն էին՝ Սամայի եւ Յադայ. Եւ Սամայիի որդիքը՝ Նադաբ եւ Աբիսուր։
- 29Եւ Աբիսուրի կնկան անունն էր Աբիհայիլ, եւ ծնեց նորա համար Աքբանին եւ Մովղիդին։
- 30Եւ Նադաբի որդիքը՝ Սաղադ եւ Ափփիմ. Եւ Սաղադ մեռաւ անորդի։
- 31Եւ Ափփիմի որդին՝ Յեսսի. Եւ Յեսսիի որդին՝ Սեսան. Եւ Սեսանի որդին՝ Աղայի։
- 32Եւ Սամայիի եղբայր Յադայի որդիքը՝ Յեթեր եւ Յովնաթան. Եւ Յեթեր մեռաւ անորդի։
- 33Եւ Յովնաթանի որդիքը՝ Փաղէթ եւ Զազա. Սորանք Յերամելի որդիքն էին։
- 34Եւ Սեսան որդիք չ’ունէր, այլ միայն աղջիկներ. Եւ Սեսան մի Եգիպտացի ծառայ ունէր՝ անունը Յարքա։
- 35Եւ Սեսան իր աղջիկը կին տուաւ իր Յարքա ծառային. Եւ նա ծնեց նորա համար Եթթիին։
- 36Եւ Եթթին ծնեց Նաթանին. Եւ Նաթանը ծնեց Զաբադին։
- 37Եւ Զաբադը ծնեց Ոփղաղին. Եւ Ոփղաղը ծնեց Ովբէդին։
- 38Եւ Ովբէդը ծնեց Յէուին. Եւ Յէուն ծնեց Ազարիային։
- 39Եւ Ազարիան ծնեց Քեղեսին. Եւ Քեղեսը ծնեց Եղեասային։
- 40Եւ Եղեասան ծնեց Սոսոմէին. Եւ Սոսոմէն ծնեց Սեղղումին։
- 41Եւ Սեղղումը ծնեց Յեկամիային. Եւ Յեկամիան ծնեց Եղիսամային։
- 42Եւ Յերամելի եղբայր Քաղէբի որդիքը՝ նորա անդրանիկը Մեսա, որ Զիփի եւ Քեբրոնի հայրը եւ Մարեսայի որդկանց հայրն է։
- 43Եւ Քեբրոնի որդիքը՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ եւ Սեմայի։
- 44Եւ Սեմային ծնեց Հռաամին՝ Յարկաամի հօրը. Եւ Ռոկոմը ծնեց Սամայիին։
- 45Եւ Սամայիի որդին էր Մաոն. Եւ Մաոնը Բեթսուրի հայրն էր։
- 46Եւ Քաղեբի հարճը Գեփան ծնեց Առանին, Մոսանին, եւ Գազէզին. Եւ Առանը ծնեց Գազէզին։
- 47Եւ Յադայիի որդիքը՝ Հռագեմ, Յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա եւ Սագափ։
- 48Եւ Քաղէբի հարճը Մաաքան ծնեց Սեբերին եւ Թարանային։
- 49Եւ ծնեց Մադմանայի հայր Սագափին, Մաքաբենայի հայր եւ Գաբաայի հայր Շավային. Եւ Քաղէբի աղջիկն էր Աքսա։
- 50Եփրաթի անդրանիկը՝ Ովրի որդիի Քաղէբի որդիքը՝ Կարիաթարիմի հայրը Սոփաղ,
- 51Բեթլէհէմի հայրը Սաղմոն, Բեկադերի հայրը Նարեփ։
- 52Եւ Կարիաթարիմի հօր՝ Սոբաղի որդիքը՝ Հարօէ, Ասի-համենուքովթ։
- 53Եւ Կարիաթարիմի տոհմերը՝ Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք եւ Մասարացիք։ Սրանցից դուրս եկան Սարաացիք եւ Եսթաւուղացիք։
- 54Սաղմոնի որդիքը՝ Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը, եւ Ասի-համենաքթացիք՝ Սարացիք։
- 55Եւ Գաբէսի մէջ բնակող դպիրների տոհմերը՝ Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկաթացիք. Սորանք Ռեքաբի տան հօրից՝ Եմաթիցն յառաջ եկող Կենեցիքն էին։