Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ18
  • 1Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը զարկեց Փղշտացիներին եւ նուաճեց նորանց եւ առաւ Փղշտացիների ձեռքից Գէթը եւ նորա գիւղերը։
  • 2Նաեւ զարկեց Մովաբին. Եւ Մովաբացիները հարկատու ծառաներ եղան Դաւիթին։
  • 3Նաեւ զարկեց Դաւիթը Սուբայի թագաւոր Ադրազարին Եմաթում, երբոր գնում էր իր իշխանութիւնը Եփրատ գետի վերայ հաստատելու։
  • 4Եւ Դաւիթը նորանից հազար կառք եւ եօթը հազար ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց. Եւ Դաւիթը ջարդեց բոլոր կառքերը, եւ նորանցից թողեց հարիւր կառք։
  • 5Եւ Դամասկոսի Ասորիները եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու. Եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։
  • 6Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
  • 7Եւ Դաւիթն առաւ Ադրազարի ծառաների վերայ եղած ոսկի վահանները եւ Երուսաղէմ բերաւ նորանց։
  • 8Եւ Ադրազարի քաղաքներից՝ Տեբաթից եւ Քունից Դաւիթը խիստ շատ պղինձ առաւ. որից Սողոմոնը պղնձի ծովը, եւ սիւները եւ պղնձի անօթները շինեց։
  • 9Եւ երբոր Եմաթի թագաւոր Թովուն լսեց, թէ Դաւիթը ջարդեց Սուբայի թագաւոր Ադրազարի բոլոր զօրքերին,
  • 10Այն ժամանակ նա իր որդի Ադորամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորա առողջութիւնը հարցնէ եւ նորան շնորհաւորէ, որ Ադրազարի հետ պատերազմեց եւ նորան յաղթեց. Որովհետեւ Ադրազարի հետ պատերազմներ էր ունեցել Թովուն. Եւ ամեն տեսակ ոսկիի, արծաթի եւ պղնձի անօթներ ուղարկեց։
  • 11Դաւիթ թագաւորը սորանց էլ նուիրեց Տիրոջը այն արծաթի եւ ոսկիի հետ որ առել էր բոլոր ազգերիցը՝ Եդովմից, Մովաբից, Ամմոնի որդկանցից, Փղշտացիներից եւ Ամաղէկից։
  • 13Եւ Եդովմի մէջ պահապաններ դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան։ Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
  • 14Եւ Դաւիթը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի վերայ. Եւ իրաւունք ու արդարութիւն էր անում իր բոլոր ժողովրդին։
  • 15Եւ Շարուհեան Յովաբը զօրքերի վերայ էր, եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր։
  • 16Եւ Աքիտովբի որդի Սադովկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը քահանաներ էին, եւ Սուսան ատենադպիր էր.
  • 17Եւ Յովիադայի որդի Բանեան Քերեթիների եւ Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին թագաւորի կշտին։
← Ցանկ