Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ18
  • 1Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը զարկեց Փղշտացիներին եւ նուաճեց նորանց եւ առաւ Փղշտացիների ձեռքից Գէթը եւ նորա գիւղերը։
  • 2Նաեւ զարկեց Մովաբին. Եւ Մովաբացիները հարկատու ծառաներ եղան Դաւիթին։
  • 3Նաեւ զարկեց Դաւիթը Սուբայի թագաւոր Ադրազարին Եմաթում, երբոր գնում էր իր իշխանութիւնը Եփրատ գետի վերայ հաստատելու։
  • 4Եւ Դաւիթը նորանից հազար կառք եւ եօթը հազար ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց. Եւ Դաւիթը ջարդեց բոլոր կառքերը, եւ նորանցից թողեց հարիւր կառք։
  • 5Եւ Դամասկոսի Ասորիները եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու. Եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։
  • 6Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
  • 7Եւ Դաւիթն առաւ Ադրազարի ծառաների վերայ եղած ոսկի վահանները եւ Երուսաղէմ բերաւ նորանց։
  • 8Եւ Ադրազարի քաղաքներից՝ Տեբաթից եւ Քունից Դաւիթը խիստ շատ պղինձ առաւ. որից Սողոմոնը պղնձի ծովը, եւ սիւները եւ պղնձի անօթները շինեց։
  • 9Եւ երբոր Եմաթի թագաւոր Թովուն լսեց, թէ Դաւիթը ջարդեց Սուբայի թագաւոր Ադրազարի բոլոր զօրքերին,
  • 11Դաւիթ թագաւորը սորանց էլ նուիրեց Տիրոջը այն արծաթի եւ ոսկիի հետ որ առել էր բոլոր ազգերիցը՝ Եդովմից, Մովաբից, Ամմոնի որդկանցից, Փղշտացիներից եւ Ամաղէկից։
  • 12Եւ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորումը տասնեւութը հազար մարդ ջարդեց Եդովմացիներից։
  • 13Եւ Եդովմի մէջ պահապաններ դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան։ Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
  • 14Եւ Դաւիթը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի վերայ. Եւ իրաւունք ու արդարութիւն էր անում իր բոլոր ժողովրդին։
  • 15Եւ Շարուհեան Յովաբը զօրքերի վերայ էր, եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր։
  • 16Եւ Աքիտովբի որդի Սադովկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը քահանաներ էին, եւ Սուսան ատենադպիր էր.
  • 17Եւ Յովիադայի որդի Բանեան Քերեթիների եւ Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին թագաւորի կշտին։
← Ցանկ