Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ17
  • 1Եւ երբոր Դաւիթը բնակուեց իր տանը, այն ժամանակ Դաւիթն ասեց Նաթան մարգարէին. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ եւ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։
  • 2Եւ Նաթանն ասեց Դաւիթին. բոլոր սրտումդ եղածը արա, որովհետեւ Աստուած քեզ հետ է։
  • 3Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը Նաթանին՝ ասելով.
  • 4Գնա եւ ասիր իմ Դաւիթ ծառային. Տէրն այսպէս է ասում. Դու չես շինիլ ինձ համար բնակուելու տուն.
  • 5Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տան մէջ չ’բնակուեցի, այլ գնացել եմ վրանից վրան եւ խորանից խորան։
  • 6Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի բոլոր որդկանց հետ՝ մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի դատաւորների մէկի հետ, որոնց հրամայել եմ իմ ժողովուրդ Իսրայէլին հովուել, ասելով թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չ’շինեցիք։
  • 7Եւ հիմա այսպէս ասիր իմ ծառայ Դաւիթին. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես քեզ առի փարախիցը, ոչխարների ետեւիցը որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինիս։
  • 8Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անուան պէս քո անունը մեծացրի։
  • 9Եւ իմ Իսրայէլ ժողովրդի համար մի տեղ որոշեցի եւ նորան տնկեցի, եւ իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չ’շարժուի. եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չ’տանջեն.
  • 10Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրիցս ի վեր. եւ ես նուաճելու եմ քո բոլոր թշնամիներին, եւ քեզ իմացնում եմ, թէ Տէրն է քեզ համար տուն շինելու։
  • 11Եւ երբոր քո օրերը կ’լրանան որ գնաս քո հայրերի հետ, այն ժամանակ քեզանից յետոյ քո սերունդին որ քո որդիներիցը կ’լինի կ’բարձրացնեմ եւ կ’հաստատեմ նորա թագաւորութիւնը։
  • 12Նա կ’շինէ ինձ համար տուն, եւ ես նորա աթոռը պիտի հաստատեմ մինչեւ յաւիտեան։
  • 13Ես նորան հայր կ’լինիմ, եւ նա ինձ որդի կ’լինի. եւ իմ ողորմութիւնը ետ չեմ քաշիլ նորանից, ինչպէս որ նորանից ետ քաշեցի որ քեզանից առաջ էր։
  • 14Եւ նորան պիտի հաստատեմ իմ տանը եւ իմ թագաւորութեան մէջ մինչեւ յաւիտեան. եւ նորա աթոռը յաւիտեան պիտի լինի։
  • 15Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ բոլոր այս տեսիլքը այսպէս ասեց Դաւիթին։
  • 16Եւ Դաւիթ թագաւորը գնաց՝ Տիրոջ առաջը նստեց եւ ասեց. Ես ո՞վ եմ, ով Տէր Աստուած, եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ բերիր մինչեւ այստեղ։
  • 17Սակայն այս էլ պզտիկ երեւեցաւ քո աչքերին, ով Աստուած, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար խօսեցիր. Եւ ինձ մտիկ տուիր՝ բարձրաստիճան մարդի եղանակով, ով Տէր Աստուած։
  • 18Էլ ի՞նչ աւելացնէ Դաւիթը քեզ՝ ծառադ պատուելուդ համար. Եւ դու ճանաչում ես քո ծառային։
  • 19Ով Տէր, այս բոլոր մեծ բաները քո ծառայի համար եւ քո սրտի համեմատ արիր, որ իմացնես այս բոլոր մեծամեծ բաները։
  • 20Ով Տէր, չ’կայ քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չ’կայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածին պէս։
  • 21Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
  • 22Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր յաւիտեան. Եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։
  • 23Եւ հիմա, ով Տէր. Թող այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, հաստատուի յաւիտեան. Եւ արա ինչպէս որ ասել ես։
  • 24Որ քո անունը հաստատ եւ մեծ լինի յաւիտեան, որ ասեն. Զօրաց Տէրը Իսրայէլի Աստուածը Իսրայէլին Աստուած է, եւ քո ծառայի՝ Դաւիթի տունը մնայ քո առաջին։
  • 26Եւ հիմա, ով Տէր, դու ես այն Աստուածը, որ խօսեցիր քո ծառայի համար այս բարիքը։
  • 27Եւ հիմա բարեհաճիր քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ դու օրհնեցիր, ով Տէր, եւ նա օրհնեալ է յաւիտեան։
← Ցանկ