Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ14
  • 1Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։
  • 2Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. Որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձրացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։
  • 3Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 4Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան,
  • 5Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,
  • 6Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,
  • 7Յափիէ, Եղիսամա, Բաղիադա եւ Եղիփաղէտ։
  • 8Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։
  • 9Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։
  • 10Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կ’մատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կ’մատնեմ։
  • 11Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. Եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
  • 12Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. Եւ Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։
  • 13Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։
  • 14Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։
  • 16Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոնից մինչեւ Գազեր։
  • 17Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։
← Ցանկ