Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ12
  • 1Եւ սորանք են որ եկան Դաւիթի մօտ Սիկելակ, քանի որ նա դեռ Կիսեան Սաւուղի երեսից թաքնվում, եւ սորանք քաջեր էին՝ պատերազմում օգնողներ։
  • 2Աղեղնաւորներ էին, պարսով քարեր էին գցում աջով եւ ձախով եւ աղեղով նետեր, Սաւուղի եղբայրներից Բենիամինից։
  • 3Գլխաւորը՝ Աքիեզեր, յետոյ Յովաս՝ Գաբաացի Սամաայի որդիքը. Եւ Յեզիէլ ու Փաղէտ Ազամօթի որդիքը, եւ Բարաքա ու Անաթովթացի Յէու.
  • 4Եւ Գաբաւոնացի Իսմայիան՝ այն երեսունից մէկ զօրաւոր եւ այն երեսունի վերայ, եւ Երեմիա, Յազիէլ, Յօհանան եւ Գադերացի Յովզաբադ,
  • 5Եղիոզայ, Յերիմովթ, Բաաղիա, Սամարիա եւ Յարուփացի Սափատիա,
  • 6Եղկանայ, Յեսիա, Ազարիէլ, Յովեզեր եւ Յեսբաամ՝ Կորխացիք,
  • 7Եւ Գեդովրացի Յերոամի որդիքը՝ Յովելա եւ Զաբադիա։
  • 8Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։
  • 9Գլխաւորը Եզեր, երկրորդը Աբդիա, երրորդը Եղիաբ,
  • 10Չորրորդը Մասմանա, հինգերորդը Երեմիա,
  • 11Վեցերորդը Եթթի, եօթներորդը Եղիէլ,
  • 12Ութերորդը Յօհանան, իններորդը Եղղաբադ,
  • 13տասներորդը Երեմիա, տասնեւմէկերորդը Մաքաբանայ։
  • 14Սորանք Գադի որդկանցից զօրքի գլխաւորներ էին. Մէկ փոքրը հարիւրի վերայ, իսկ մեծը հազարի վերայ։
  • 15Սորանք են, որ Յորդանանովն անց կացան առաջի ամսումը, երբոր նա ջրով լցրել էր իր բոլոր ափերը եւ բոլոր հովիտներում բնակողներին փախցրին դէպի արեւելք եւ դէպի արեւմուտք։
  • 16Եւ Բենիամինի որդկանցից եւ Յուդայիցն էլ եկան բերդը Դաւիթի մօտ։
  • 17Եւ Դաւիթը նորանց առաջը դուրս եկաւ եւ պատասխան տուաւ ու ասեց նորանց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ ինձ օգնելու, իմ սիրտը ձեզ հետ մէկ կ’լինի. Բայց եթէ խաբէութեամբ որ ինձ իմ թշնամիներին մատնէք, իմ ձեռքերումը անօրէնութիւն չ’լինելով, այն ժամանակ մեր հայրերի Աստուածը տեսնէ եւ յանդիմանէ։
  • 18Եւ Հոգին պատեց իշխանների գլուխ Ամեսայիին, և նա ասեց. Մենք քոնն ենք, ով Դաւիթ, եւ քեզ հետ՝ ով Յեսսէի որդի, Խաղաղութի՜ւն, խաղաղութի՜ւն քեզ, եւ խաղաղութի՜ւն քո օգնականներին. Որովհետեւ քո օգնականը քո Աստուածն է։ Եւ Դաւիթը նորանց ընդունեց եւ նորանց գունդի գլխաւորներ դրաւ։
  • 19Մանասէից էլ անցան Դաւիթի մօտ, երբոր նա Փղշտացիների հետ Սաւուղի վերայ գնաց պատերազմելու, բայց նորանց չ’օգնեցին, որովհետեւ Փղշտացիների իշխանները խորհրդով նորանց ետ ուղարկեցին ասելով. Մեր գլխաւորների հետ իր Տիրոջ Սաւուղի կողմը կ’անցնէ։
  • 20Նա Սիկելակ գնալիս նորա կողմն անցան Մանասէից Մանասէի հազարապետները՝ Եդնա, Յովզաբադ, Յեդիէլ, Միքայէլ, Յովզաբադ, Եղիուս եւ Սաղթի։
  • 21Եւ սորանք օգնեցին Դաւիթին՝ գունդերի դէմ. Որովհետեւ ամենքն էլ քաջազուններ էին եւ զօրքին գլխաւորներ եղան։
  • 22Որովհետեւ այն ժամանակ օր ըստ օրէ գալիս էին Դաւիթի մօտ նորան օգնելու, մինչեւ որ նորանք մի մեծ բանակ եղան Աստուծոյ բանակին պէս։
  • 23Եւ սորանք են այն սպառազինեալների գլուխների թիւը, որոնք եկան Քեբրոն Դաւիթի մօտ, որ Սաւուղի թագաւորութիւնը նորան դարձնեն Տիրոջ խօսքին համեմատ։
  • 24Յուդայի որդկանցից վահան եւ նիզակ կրող վեց հազար ութը հարիւր սպառազինեալ զօրքեր։
  • 25Շմաւոնի որդկանցից քաջազուն զօրքեր եօթը հազար հարիւր։
  • 26Ղեւիի որդկանցից չորս հազար վեց հարիւր։
  • 27Եւ Յովիադան Ահարօնեանների առաջնորդ, եւ նորա հետ երեք հազար եօթը հարիւր։
  • 28Եւ տղամարդ քաջազունը Սադովկ, եւ նորա հօր տանից քսանեւերկու իշխաններ։
  • 29Եւ Բենիամինի որդկանցից՝ Սաւուղի եղբայրներից երեք հազար. Եւ մինչեւ այն ժամանակ նորանցից շատերը Սաւուղի տան պահապանութիւնն էին անում։
  • 30Եւ Եփրեմի որդիներից քսան հազար ութը հարիւր քաջազունք իրանց ազգատոհմերում անուանի։
  • 31Եւ Մանասէի կէս ցեղից տասնեւութը հազար՝ որ իրանց անուններովը որոշուած էին, որ գնան Դաւիթին թագաւոր անեն։
  • 32Եւ Իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտութիւնը ունէին եւ հասկանում էին թէ Իսրայէլը ինչ պէտք է անէ, նորանց երկու հարիւր գլխաւորները, եւ նորանց բոլոր եղբայրները նորանց հետ համաձայն էին։
  • 33Զաբուղոնից զինուոր դուրս եկող պատերազմական ամեն գործիքներով պատերազմ անողներ յիսուն հազար մարդիկ որ պատերազմում էին առանց այլեւայլ սրտերի։
  • 34Եւ Նեփթաղիմից հազար իշխաններ, եւ նորանց հետ երեսունեւեօթը հազար վահանաւոր եւ նիզակաւոր։
  • 35Եւ Դանից պատերազմ անող քսանեւութը հազար վեց հարիւր։
  • 36Եւ Ասերից զինուոր դուրս եկող եւ պատերազմ անող քառասուն հազար։
  • 37Եւ Յորդանանի այն կողմից՝ Ռուբենից, Գադից եւ Մանասէի կէս ցեղիցը պատերազմի զօրքերի բոլոր գործիքներովը հարիւր քսան հազար։
  • 38Սորանք ամենքը պատերազմի մարդիկ էին ուղիղ սրտով ճակատամարտ կազմող, եկան Քեբրոն Դաւիթին բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր անելու. Նաեւ բոլոր մնացած Իսրայէլացիք համամիտ էին Դաւիթին թագաւոր անելուն։
  • 39Եւ այնտեղ ուտում եւ խմում էին Դաւիթի հետ երեք օր. Որովհետեւ իրանց եղբայրները պատրաստել էին իրանց համար։
  • 40Նաեւ նորանցից մօտիկ եղողները, մինչեւ Իսաքար, Զաբուղոն եւ Նեփթաղիմ հաց բերին էշերով, ուղտերով, ջորիներով եւ եզներով եւ ուտելեղէնի համար՝ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ եւ ոչխարներ շատութեամբ. Որովհետեւ ուրախութիւն կար Իսրայէլումը։
← Ցանկ