Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ11
  • 1Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք.
  • 2Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։
  • 3Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան թագաւորի մօտը Քեբրոն. Եւ Դաւիթը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Սամուէլի ձեռովը։
  • 4Եւ Դաւիթը գնաց բոլոր Իսրայէլի հետ Երուսաղէմ, որ է Յեբուս, եւ այնտեղ էին Յեբուսացիք՝ այն երկրի բնակիչները։
  • 5Եւ Յեբուսի բնակիչներն ասեցին Դաւիթին. Այստեղ պիտի չ’մտնես. Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, որ է Դաւիթի քաղաքը։
  • 6Եւ Դաւիթն ասեց. Ով որ Յեբուսացիներին առաջ զարկէ, նա կ’լինի գլխաւոր եւ զօրապետ. Եւ առաջ Շարուհեայի որդի Յովաբը վեր ելաւ. Եւ նա զօրագլուխ եղաւ։
  • 7Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում. Նորա համար նորան Դաւիթի քաղաք են կոչում։
  • 8Եւ քաղաքը շինեց շուրջանակի Մելօնից մինչեւ նորա շրջակայքը եւ Յովաբը նորոգեց քաղաքի մնացորդը։
  • 9Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ Զօրաց Տէրը նորա հետ էր։
  • 10Եւ սորանք են Դաւիթի քաջերի գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բոլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։
  • 11Եւ սա է Դաւիթի քաջերի թիւը. Հաքեմոնիի որդին Յեսբաամ՝ երեսունի գլխաւորը. Սա իր նիզակը վեր խաղացրեց երեք հարիւր մարդկանց վերայ մէկ անգամում մեռցնելով։
  • 12Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։
  • 13Սա Դաւիթի հետ էր Աբեսդոմմինում, եւ այնտեղ ժողովուել էին Փղշտացիները պատերազմելու համար, եւ այնտեղ արտի մէկ մասը լիքն էր գարիով, եւ ժողովուրդը փախաւ Փղշտացիների առաջից։
  • 14իսկ սորանք կանգնեցին ագարակի մէջ, եւ նորան ազատեցին, եւ զարկեցին Փղշտացիներին. Եւ Տէրը փրկեց մեծ փրկութիւնով։
  • 15Եւ այն երեսուն զօրավարներից երեքն իջան վէմը Դաւիթի մօտ, Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների բանակը բանակ էր տուել Ռափայնոց հովտի մէջ։
  • 16Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր, եւ Փղշտացիներից մի զօրագունդ Բեթլէհէմումն էր։
  • 17Եւ Դաւիթը փափաքելով ասեց. Ո՞վ կ’բերէ ինձ համար խմելու ջուր Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։
  • 18Եւ այն երեքը ճեղքեցին Փղշտացիների բանակը եւ ջուր քաշեցին Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին, իսկ Դաւիթը չ’ուզեց խմել այն եւ թափեց նորան Տիրոջ համար։
  • 19Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով իմ Աստուած որ անեմ այս բանը. Այս մարդկանց արիւնը խմե՞մ ես իրանց կեանքի տեղ. Որովհետեւ իրանց կեանքը վտանգի դնելով բերին այն. Եւ չ’ուզեց խմել նորան։ Այս բաներն արին այն երեք զօրաւորները։
  • 20Եւ Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա խաղացրեց իր նիզակը երեք հարիւրի վերայ նորանց սպանելով. Եւ նա այն երեքի մօտ անուանի էր։
  • 21Այն երեքից երկուսի մօտ յարգուած էր, եւ նորանց իշխան եղաւ, բայց այն միւս երեքին չէր հասնիլ։
  • 22Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանցը եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։
  • 23Եւ նա զարկեց այն Եգիպտացի մարդին՝ այն հինգ կանգուն երկար մարդին. Եւ Եգիպտացիի ձեռին մի նիզակ կար ոստայնանկների գլանին չափ. Եւ նա իջաւ նորա մօտ մի ցուպով եւ յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքից եւ սպանեց նորան իր նիզակովը։
  • 24Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան՝ եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։
  • 25Ահա նա այն երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթը նորան իր ատեանին վերակացու դրաւ։
  • 27Հարօդացի Սամմա, Փելօնացի Քեղղէս,
  • 28Թեկուացի Եկգեսի որդի Իրասը, Անաթովթացի Աբիեզեր,
  • 29Ովսացի Սովբաք, Աքուքացի Եղի,
  • 30Նետոփաթացի Մաարայ, Նետոփաթացի Բաանայի որդի Ալադը
  • 31Բենիամինի որդկանց Գաբայից Ռիբայի որդի Եթթին, Փարաթոնացի Բանեա,
  • 32Գաասի ձորերից Հուրայ, Արաբաթացի Աբիէլ,
  • 33Բարումացի Ազամօթ, Սաղաբինացի Եղիաբա,
  • 34Գեզոնացի Հասեմի որդիները՝ Արարացի Սագէի որդի Յովնաթանը,
  • 35Արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,
  • 36Մեքուրաթացի Ոփեր, Փելօնացի Աքիա,
  • 37Կարմէլացի Ասարէ, Ազբիայի որդի Նաարան,
  • 38Նաթանի եղբայր Յովէլը, Ագարայի որդի Մաբարը,
  • 39Ամմոնցի Սելեկ, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան,
  • 40Յեթերացի Իրաս, Յեթերացի Գարեբ,
  • 41Քետացի Ուրիա, Աղայիի որդի Զաբադը,
  • 42Ռուբենեանց գլուխը Ռուբենեան Սիզայի որդի Ադինան, որ նորա հետ երեսուն մարդ կար,
  • 43Մաաքայի որդի Անանը, Մաթանացի Յովսափատ,
  • 44Աստարովթացի Ոզիա, Արոերացի Քովթամի որդիքը՝ Սամա եւ Յէիէլ,
  • 45Սամարիի որդի Յեդիէլը, եւ նորա եղբայր Թիսացի Յովքան,
  • 46Մահաւացի Եղիէլ, Եղնաամի որդիքը՝ Յարիբայի եւ Յօսաւիա, Մովաբացի Յեթեմա,
  • 47Եղիէլ, Ովբէդ, եւ Մեսօբացի Յեսիէլ։
← Ցանկ