Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ10
  • 1Եւ Փղշտացիք պատերազմեցին Իսրայէլի հետ, եւ Իսրայէլի մարդիկը փախան Փղշտացիների առաջից, եւ սպանուած վայր ընկան Գեղբուէի սարի վերայ։
  • 2Եւ Փղշտացիք հասան Սաւուղին եւ նորա որդիներին, եւ Փղշտացիք զարկեցին Սաւուղի որդիք՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։
  • 3Եւ պատերազմը սաստկացաւ Սաւուղի վերայ, եւ աղեղնաւոր մարդիկը գտան նորան, եւ վիրաւորուեցաւ աղեղնաւորներից։
  • 4Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չ’ուզեց, որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։
  • 5Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ եւ մեռաւ։
  • 7Եւ երբոր տեսան բոլոր Իսրայէլացիները որ հովտումն էին, որ նորանք փախան, եւ որ Սաւուղը եւ նորա որդիքը մեռան, այն ժամանակ թողեցին իրանց քաղաքները եւ փախան, եւ Փղշտացիները եկան եւ բնակուեցին նորանցում։
  • 8Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա որդկանցը ընկած Գեղբուէի սարի վերայ։
  • 9Եւ նորան մերկացրին եւ վեր առան նորա գլուխը եւ նորա զէնքերը, եւ մարդ ուղարկեցին շուրջանակի Փղշտացիների երկիրը, որ իրանց կռատներին եւ ժողովրդին աւետիս տան։
  • 10Եւ նորա զէնքերը դրին իրանց աստուծոյ տանը, եւ նորա գագաթը կախեցին Դագոնի տանը։
  • 11Եւ երբոր լսեցին Գաղաադի Յաբիսի բոլոր բնակիչները այն ամենը, որ Փղշտացիները արել էին Սաւուղին,
  • 12Բոլոր քաջ մարդիկը վեր կացան եւ վեր առան Սաւուղի դիակը եւ նորա որդկանց դիակը եւ բերին նորանց Յաբիս, եւ թաղեցին նորանց ոսկորները Յաբիսում բեւեկնիի տակին, եւ եօթն օր ծոմ պահեցին։
  • 13Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չ’պահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։
  • 14Բայց Տիրոջը չ’հարցրեց, եւ նա նորան մեռցրեց եւ թագաւորութիւնը դարձրեց Յեսսէի որդի Դաւիթին։
← Ցանկ