Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ1
  • 1Ադամ, Սէթ, Ենովս,
  • 2Կայնան, Մաղաղիէլ, Յարեդ,
  • 3Ենովք, Մաթուսաղայ, Ղամէք,
  • 4Նոյ Սէմ, Քամ եւ Յաբեթ։
  • 5Յաբեթի որդիքը՝ Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
  • 6Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Ռիփաթ եւ Թորգոմա։
  • 7Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսայ, Թարսիս, Կիտացիք եւ Ռոդացիք։
  • 8Քամի որդիքը՝ Քուշ եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
  • 9Եւ Քուշի որդիքը՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա եւ Սեբեթաքա. եւ Ռեգմայի որդիքը՝ Սաբա եւ Դեդան։
  • 10Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց զօրաւոր լինել երկրի վերայ։
  • 11Եւ Մեստրեմը ծնեց Լուդացիներին, Անամացիներին, Լաբացիներին, Նեփթուքացիներին,
  • 12Պաթուրեսացիներին եւ Քասլուքացիներին (որտեղից որ դուրս եկան Փղշտացիք) եւ Կափթորացիներին։
  • 13Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին եւ Քետին,
  • 14Յեբուսացիին, Ամօրհացիին եւ Գերգեսացիին,
  • 15Խեւացիին, Արուկեցիին, Ասենացիին, Արուադացիին,
  • 16Սամարացիին, եւ Ամաթացիին։
  • 17Սեմի որդիքը՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր եւ Մոսոք։
  • 18Եւ Արփաքսադը ծնեց Սաղային, եւ Սաղան ծնեց Եբերին։
  • 19Եւ Եբերին ծնուեցան երկու որդիք՝ մէկի անունը Փաղէկ, որովհետեւ նորա օրերումը երկիրը բաժանուեցաւ, իսկ նորա եղբօր անունը Յեկտան։
  • 20Եւ Յեկտանը ծնեց Ելմովդադին եւ Սաղափին եւ Ասարմովթին եւ Յարաքին,
  • 21Եւ Յադորամին, Ուզալին, Դեկլային,
  • 22Եւ Գեբաղին, Աբիմիէլին եւ Սաբային,
  • 23Եւ Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին. սորանք ամենը Յեկտանի որդիքն են։
  • 24Սէմ, Արփաքսադ, Սաղայ,
  • 25Եբեր, Փաղէկ, Ռաքաւ,
  • 26Սերուգ, Նաքովր, Թարայ,
  • 27Աբրամ, որ նա ինքն է Աբրահամ։
  • 28Աբրահամի որդիքը՝ Իսահակ եւ Իսմայէլ։
  • 29Սորանք են նորանց ծնունդները. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, եւ Կեդար, եւ Ադբեէլ, Մաբսամ,
  • 30Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ,
  • 32Եւ Աբրահամի հարճի Քետուրայի որդիքը. նա ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովէին։ Եւ Յեկսանի որդիքը՝ Սափա եւ Դեդան։
  • 33Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա, Ափէր, Ենովք, Աբիդա եւ Ելդադա. սորանք ամենքը Քետուրայի որդիքն են։
  • 34Եւ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիքը՝ Եսաւ եւ Իսրայէլ։
  • 35Եսաւի որդիքը՝ Եղիփազ, Ռագուէլ, Յէուս, Յեգղօմ եւ Կորխ։
  • 36Եւ Եղիփազի որդիքը՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենէզ, Թամնա եւ Ամաղէկ։
  • 37Ռագուէլի որդիքը՝ Նահաթ, Զարա, Սամմա եւ Մեզա։
  • 38Եւ Սէիրի որդիքը՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկօն, Անա, Դիսօն, Եսեր եւ Դիսան։
  • 39Եւ Ղոտանի որդիքը՝ Քոռի եւ Հեմամ. եւ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
  • 40Սոբաղի որդիքը՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո եւ Օնամ։ Եւ Սեբեգօնի որդիքը՝ Այիա եւ Անա։
  • 41Անայի որդին՝ Դիսօն. եւ Դիսօնի որդիքը՝ Ամրան, Եսբան, Յեթրան եւ Քառան։
  • 42Եսերի որդիքը՝ Բաղղան, Զաաւան և Յաական։ Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։
  • 43Եւ սորանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդովմի երկրումը Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ. Բէովրի որդին Բաղա. եւ նորա քաղաքի անունն էր Դենհաբա։
  • 44Եւ Բաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բոսրացի Զարայի որդի Յոբաբը։
  • 45Եւ Յոբաբը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Թեմանացիների երկրից Հուսամը։
  • 46Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։
  • 47Եւ Ադադը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Մասրեկացի Սամաղան։
  • 48Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Գետի Ռոբովթացի Սաւուղը։
  • 49Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Աքբորի որդի Բաաղանանը։
  • 50Եւ Բաաղանան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Ադադը եւ նորա քաղաքի անունն էր Փոքով, եւ նորա կնկայ անունն էր Մետաբեէլ՝ դուստր Մեզաաբի աղջիկ Մատրեթի։
  • 51Եւ Ադադը մեռաւ։ Եւ Եդովմի իշխաններն էին՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան. Ողիբամա իշխան.
  • 52Էլա իշխան, Փինօն իշխան,
  • 53Կենէզ իշխան, Թեմնա իշխան Մաբզար իշխան,
  • 54Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները։
← Ցանկ